![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/8/87/%25D5%258E%25D5%25A1%25D5%25BD%25D5%25AB%25D5%25AC%25D5%25AB_%25D5%258D%25D5%25B8%25D6%2582%25D5%25AD%25D5%25B8%25D5%25B4%25D5%25AC%25D5%25AB%25D5%25B6%25D5%25BD%25D5%25AF%25D5%25AB.jpg/640px-%25D5%258E%25D5%25A1%25D5%25BD%25D5%25AB%25D5%25AC%25D5%25AB_%25D5%258D%25D5%25B8%25D6%2582%25D5%25AD%25D5%25B8%25D5%25B4%25D5%25AC%25D5%25AB%25D5%25B6%25D5%25BD%25D5%25AF%25D5%25AB.jpg&w=640&q=50)
Վասիլի Սուխոմլինսկի
From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկի, (ուկրաիներեն՝ Василь Олександрович Сухомлинський, սեպտեմբերի 28, 1918(1918-09-28)[1][2], Վասիլևկա, Vasilevka Volost, Ալեքսանդրիայի շրջան, Խերսոնի նահանգ, Ուկրաինական պետություն - սեպտեմբերի 2, 1970(1970-09-02)[1][2], Պավլիշ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Օնուֆրիևի շրջան, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ականավոր նորարար մանկավարժ և գրող, ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1968), մանկավարժական գիտությունների թեկնածու (1955), ՈւԽՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցիչ (1958), սոցիալիստական աշխատանքի հերոս (1968)։
Վասիլի Սուխոմլինսկի ուկրաիներեն՝ Василь Олександрович Сухомлинський | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1918(1918-09-28)[1][2] Վասիլևկա, Vasilevka Volost, Ալեքսանդրիայի շրջան, Խերսոնի նահանգ, Ուկրաինական պետություն |
Մահացել է | սեպտեմբերի 2, 1970(1970-09-02)[1][2] (51 տարեկան) Պավլիշ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Օնուֆրիևի շրջան, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պավլիշ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ուսուցիչ, գրող, լրագրող, մանկավարժ, հրապարակախոս և բանաստեղծ |
Գործունեության ոլորտ | մանկավարժություն[3], հրապարակախոսություն[3], բելետրիստիկա[3] և պոեզիա[3] |
Պաշտոն(ներ) | Դասղեկ |
Ալմա մատեր | Պոլտավայի ազգային մանկավարժական համալսարան |
Կոչում | ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ |
Գիտական աստիճան | Մանկավարժական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | ուկրաիներեն[3] և ռուսերեն[3] |
Պարգևներ | |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
![]() |
Սուխոմլինսկին ստեղծել է մարդասիրական սկզբունքների վրա հիմնված մանկավարժական յուրօրինակ համակարգ, որի կենտրոնում երեխան է, և դաստիարակության ու ուսուցման գործընթացները նպատակաուղղված են նրա անձի զարգացմանը։
Սոխումլինսկին գրել է 400-ից ավելի գիտական աշխատություններ, այդ թվում՝ 44 գիրք, դրանցից առավել հայտնի են հետևյալները՝ «Զրույց դպրոցի երիտասարդ դիրեկտորի հետ», «Երեխաների աշխատանքային դաստիարակությունը գյուղական դպրոցում», «Դպրոցականների մեջ կոլեկտիվիզմի դաստիարակումը», «Դպրոցականի հոգևոր աշխարհը», «Միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը», «Աշխատանքը և բարոյական դաստիարակությունը», «Երիտասարդ սերնդի բարոյական իդեալը», «Հավատացե՛ք մարդուն», «Խոհեր մարդու մասին», «Դպրոցի դիրեկտորը՝ ուսումնադաստիարակչական աշխատանքի ղեկավար», «Մարդն անկրկնելի է», «Դեպի երեխայի սիրտը տանող ճամփան», «Երիտասարդ սերնդի մեջ աշխատանքի նկատմամբ բարոյական ազդակների դաստիարակումը», «Մանկության և պատանեկության բարոյական պատվիրանները», «Հայրենիքը սրտում», «Դժվար ճակատագրեր», «Սիրտս նվիրում եմ երեխաներին», «Քաղաքացու ծնունդը»։
Վ. Ա. Սուխոմլինսկու աշխատությունները թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով։ Նրա գաղափարներն արդիական են նաև այսօր և ամրագրված են շատ դպրոցների պրակտիկայում։ Ներկայում Սուխոմլինսկու ժառանգության ուսումնասիրությամբ զբաղվում են Վ. Ա. Սուխոմլինսկու միջազգային ասոցիացիան և Սուխոմլինսկու ժառանգության հետազոտողների միջազգային միությունը։