Կարսի թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Կարսի կամ Վանանդի թագավորություն, միջնադարյան ավատատիրական պետություն Հայկական լեռնաշխարհում 963-1065 թվականներին։ Հիմնադրել է հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղ Ա-ն 963 թվականին[1]։ Երկիրը կառավարել է Կարսի Բագրատունիների տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 10 000 քառ. կմ՝ Աբաս Ա օրոք (984-1029)[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս Կարս (այլ կիրառումներ) և Վանանդ (այլ կիրառումներ):
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Կարս | ||||
Լեզու | Հայերեն | ||||
Ազգություն | Հայեր | ||||
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Միապետություն | ||||
Դինաստիա | Բագրատունիներ | ||||
Պետության գլուխ | Թագավոր | ||||
Պատմություն | |||||
- Աբաս Ա-ի գահակալում | 984-1029 | ||||
- Գագիկ Կարսեցու գահակալում | 1029-1065 | ||||
- Անիի անկում | 1045 |
Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից (Վասպուրական, Վանանդ, Լոռի, Սյունիք) ու իշխանություններից (Տարոն, Տայք) ժամանակագրությամբ երկրորդն էր։
Պետության մայրաքաղաքն էր Կարսը։ Երբ 961 թվականին Աշոտ Ողորմածը Հայաստանի մայրաքաղաքը տեղափոխում է նորակառույց Անի, Կարսը շարունակում էր մնալ հայոց մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոններից մեկը։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում արաբական ամիրայությունները, Վանանդի արքաները համագործակցել են Վրաց թագավորության ու Անիի շահնշահերի հետ[3]։
11-րդ դարի կեսերին՝ Անիի թագավորության անկումից հետո, Կարսի թագավորությունը դառնում է նախ Բյուզանդական կայսրության, ապա՝ Սելջուկյան սուլթանության մարզերից մեկը։ 1065 թվականին վերջին արքա Գագիկ Ա-ն հանձնում է իր տիրույթները Բյուզանդիային և տեղափոխվում Փոքր Ասիայի կենտրոնում գտնվող Կեսարիա քաղաքը[4]։