From Wikipedia, the free encyclopedia
Վայրի ճագար (լատին․՝ Oryctolagus cuniculus), նապաստականմանների կարգի կաթնասուն կենդանի։ Ընտանի ճագարի ցեղերի նախահայրը (այս ճագարաբուծություն)։ Մարմնի երկարությունը 35-45 սմ է, կենդանու միջին զանգվածը 1,3-2,2 կգ է։ Ականջների երկարությունը 6-7,2 սմ է[1]։ Գույնը՝ գորշ մոխրագույն։ Բազմանում է տարին մի քանի անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 3-9 ձագ)։ Սնվում է հիմնականում խոտաբույսերով։ Հսկայական գաղութներով ապրում է բաց տարածություններում։ Որսի լավ կենդանի է (օգտագործվում են միսը և մորթին)։ Հայրենիքը Հարավ-Արևմտյան Եվրոպան և Հյուսիս-Արևմտյան Աֆրիկան է։ Ներմուծվել է և լայնորեն տարածվել Կենտրոնական Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում և ԱՄՆ-ի հյուսիսային շրջաններում, Ռուսաստանում, Հարավ-Արևմտյան Ուկրաինայում։ Որոշ երկրներում (օրինակ, Ավստրալիայում) մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը և ֆաունային։
Վայրի ճագար | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Oryctolagus cuniculus
Linnaeus, 1758
|
||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.