Վայրենացած երեխաներ
մանուկ հասակից մեկուսի կյանքով կամ մարդկանց հետ սոցիալական կապից կտրված երեխաներ / From Wikipedia, the free encyclopedia
Վայրենացած երեխաներ (այլ անվանում՝ վայրի երեխաներ[1]), երեխաներ, որոնք մեծացել են սոցիալական ծայրահեղ մեկուսացման պայմաններում՝ մանուկ հասակից մարդկանց հետ կապից դուրս և գրեթե հոգատարություն և սեր չեն զգացել այլ մարդուց, չունեն սոցիալական վարքի և հաղորդակցության փորձ[2][3]։ Երեխաներին, որոնց լքել են ծնողները, դաստիարակում են կենդանիները կամ նրանք ապրում են մեկուսացման մեջ։
Գրականության մեջ հանդիպում են նման դեպքերի նկարագրություններ, չնայած շատերը կարող էին չհրապարակվել։ Նրանք մեծ հետաքրքրություն են ներկայացնում հետազոտողների և սոցիոլոգների համար։ Կենդանիների դաստիարակած երեխաները ցուցաբերում են (մարդու ֆիզիկական հնարավորությունների սահմաններում) վարքագիծ, որը բնորոշ է իրենց խնամատար ծնողներին, օրինակ՝ վախ մարդու հանդեպ։