From Wikipedia, the free encyclopedia
Վաղարշակ Ա (մ.թ.ա. 247-225), Արշակունյաց հարստության հիմնադիրը Պարթևստանում[1]։ Հայոց պատմիչները Վաղարշակին համարում են Պարթևաց Արշակունի հիմնադիր թագավոր Արշակ Մեծի եղբայրը։ (մ.թ.ա. 248/247 – մոտ մ.թ.ա. 211)[1]։Վերջինիս օգնությամբ 31 տարի գահակալելով Հայաստանում՝ Վաղարշակ Ա-ն մայրաքաղաքն ու գահանիստը դարձրել է Մծբինը։
Վաղարշակ Ա | |
---|---|
Մեծ Հայքի Արքա | |
Վաղարշակ Օրենսդիր | |
Իշխանություն | 247– 225 |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | անհայտ |
Տոհմ | Արշակունիներ |
Ըստ Մովսես Խորենացու Վաղարշակ Ա-ն գահակալել է 22 տարի[2]։
Մովսես Խորենացին Վաղարշակին է վերագրում վարչական, քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային բազմաթիվ բարենորոգումներ։ Վաղարշակ Ա-ի կառավարման ժամանակ իր տերության կազմի մեջ էին մտնում նաև Ատրպատականը և Հյուսիսային Միջագետքը։
Վաղարշակ Ա-ն պատերազմել և հաղթել է Փոքր Ասիայի թագավորներից մեկին՝ Մորփյուղիկեսին։
Վաղարշակի կարգադրությամբ ասորի քուրմ Մար Աբաս Կատինան Նինվեից բերել է Հայոց հին պատմությունը և բաբելոնյան աղբյուրների հիման վրա գրել իր «Հայոց Պատմությունը»[1]։
Ըստ Սեբեոսի Արշակ Մեծի որդիներն էին՝ Արշակ Փոքրը և Վաղարշակը, առաջինը թագավորում է Մծբինում, իսկ Վաղարշակը՝ Մեծ Հայքում[1]։ Ըստ Միքայել Չամչյանի գահակալել է 22 տարի՝ մ.թ.ա. 147 - մ.թ.ա. 122 թվականներին[3]։ Վաղարշակի պատմականությունը կասկածի է ենթարկվել 19-րդ 2-րդ կեսից և շարունակում է մնալ գիտնականների տարակարծությունների ու վեճերի առարկա։ Ուսումնասիրողներից ոմանք Վաղարշակին փորձել են նույնացնել Տրդատ Ա–ի հետ, իսկ Հակոբ Մանանդյանը՝ Վաղարշ Բ-ի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.