From Wikipedia, the free encyclopedia
Վաղ հասակ, մարդու զարգացման ընթացքում մանկիկության և նախադպրոցական տարիքի միջև ընկած ժամանակահատված։
Խորհրդային հոգեբանության մեջ հոգեբանական զարգացման առաջին տարիքային պարբերականացումը մշակել է Լ.Ս.Վիգոտսկին, հետագայում նրա գործը շարունակել է Դ. Բ. Էլկոնին[1][2]։
Վիգոտսկին վաղ տարիք է համարել 1-3 տարեկանը, իսկ Էլկոնին վաղ հասակը և մանկիկությունը ներառել է վաղ մանկության շրջանի մեջ։ Վաղ հասակը սկսվում է մի տարեկանի ճգնաժամով և ավարտվում երեք տարեկանի անցումային շրջանով։
Արևմտյան հոգեբանության մեջ կարելի է առանձնացնել հետևյալ տարիքային պարբերականությունները.
Զ.Ֆրեյդի հոգեբանասեքսուալ զարգացման հայեցակարգում վաղ տարիքը համնկնում է անալային փուլին, երբ երեխան մաքրակեցություն է սովորում, մասնավորապես՝ զուգարանից օգտվել։
Էրիկ Էրիկսոնի հոգեբանասոցիալական տեսության մեջ վաղ տարիքը համապատասխանում է Զ. Ֆրեյդի հայեցակարգի անալային փուլին, բայց հեղինակը հավելում է, որ այս ժամանակահատվածում երեխան հաղթահարում է ճգնաժամը՝ կա՛մ հօգուտ ինքնավարության, կա՛մ ամոթի/կասկածի զգացման։
Ժ. Պիաժեն ճանաչողական զարգացման իր տեսության մեջ վաղ տարիքը կապում է սենսամոտորային ինտելեկտի զարգացման ավարտի և նախաօպերացիոնալ փուլի սկզբի հետ։
Վաղ մանկության ֆիզիկական զարգացումը բնութագրվում է ինտենսիվ աճով և քաշի ավելացումով։ Կրծքավանդակը մեծանում է, ստոծանին՝ իջնում, մկանները ուժեղանում են։ Շնչառական համակարգը նույնպես զարգանում է (թոքերի և շնչառական ծավալի մեծացման պատճառով նվազում է շնչառության հաճախությունը), զարգանում են նաև իմունային (աճում է շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ դիմադրողականությունը), արյունատար (սիրտը մեծանում է), մարսողական (մարսողական օրգանները արդեն կարող են մարսել տարբեր կերակուրներ), նյարդային (կեղևային նյարդային բջիջների զարգացում) համակարգերը։
1֊2 տարեկանում զարգանում է երեխայի շարժողական համակարգը։ Նա արդեն կարողանում է երկար քայլել, հեշտությամբ դիրքը փոխել, անցնել ցածր խոչընդոտների վրայով։ Չնայած նյարդային համակարգի ակտիվ զարգացմանը՝ այս ժամանակահատվածում գլխուղեղի կեղևի նյարդային բջիջների աշխատունակությունը ցածր է, ինչի պատճառով երեխան շուտ է հոգնում։
2 տարեկանում զգալիորեն զարգանում են իմունային և ջերմակարգավորման համակարգերը. մարմնի դիմադրությունը վարակների նկատմամբ զգալիորեն աճում է։ Նյարդային համակարգն էլ է զարգանում, սակայն ենթակեղևային բաժինների գրգռականությունը հանգեցնում է նրան, որ երեխայի բոլոր ռեակցիաները ուղեկցվում են ուժեղ հույզերով։
Կյանքի երրորդ տարում սկսում է գործել երկարատև հիշողությունը։ Երկրորդ ազդանշանային համակարգը ակտիվորեն զարգանում է. երեխայի բառապաշարն ընդլայնվում է, նա ավելի լավ է հասկանում մեծահասակների խոսքը։ Տարվա վերջին խոսքի սահունությունը հասնում է ավտոմատիզմի։ Տեղի է ունենում նաև նուրբ շարժողական հմտությունների զարգացում, որն ազդում է խոսքի կենտրոնի և արտաբերական ապարատի զարգացման վրա։ Վաղ հասակի ավարտին բոլոր կաթնային ատամների դուրս գալու գործընթացն ավարտվում է։
Զարգացման սոցիալական վիճակը բնութագրվում է իր համար կարևոր մեծահասակի հետ սերտ հարաբերությունների համակարգի փլուզմամբ։ Երեխան սկսում է ուղղակիորեն շփվել առարկայի հետ, ընդ որում, դրանց հետ վարվելու ձևը սովորում է մեծահասակից։ Մեծահասակների հետ համագործակցելով՝ կառուցվում է զարգացման նոր սոցիալական վիճակ, որի էությունը մարդկային փորձի յուրացումն է (այսինքն՝ «երեխա - առարկա - մեծահասակ» զարգացման սոցիալական վիճակի սխեման)։ Բացի այդ, երեխան սկսում է տիրապետել խոսքին, քանի որ կապի հին միջոցները թույլ չեն տալիս տիրապետել նոր առարկաների։ Երեխայի ինքնավարության որոշակի մակարդակը՝ առարկայական աշխարհի յուրացման անհրաժեշտության ի հայտ գալուն զուգահեռ, առաջացնում է առաջատար գործունեության նոր` առարկայագործիքային տիպ։ Վաղ տարիքում առանձնացվում են միջոցական տրամաբանության յուրացման հետևյալ փուլերը[3]։
Վաղ հասակում հաղորդակցման բնորոշ ձև է իրավիճակային-գործնական հաղորդակցությունը՝ իր համար կարևոր մեծահասակի հետ։ Մ. Ի. Լիսինան հայտնաբերել է 4 նշան, երբ երեխան մեծահասակի հետ համագործակցության անհրաժեշտություն է զգում[4].
Վաղ տարիքում օբյեկտիվ-գործիքային գործունեության զարգացմանը զուգահեռ սկսում է զարգանալ նաև առարկայական խաղը։ Ֆ. Ի. Ֆրադկինան առանձնացրել է առարկայական խաղի զարգացման 3 փուլերը.
Հետագայում՝ օբյեկտիվ խաղի զարգացումը ձևավորում է դերային խաղերի զարգացման նախադրյալներ։
Խոսքի զարգացումը վաղ տարիքում զարգացման հիմնական առանցքն է։ Ռուս հոգեբանները տարբերակում են վաղ տարիքում խոսքի զարգացման 2 հիմնական փուլ[3]։
Վաղ տարիքում ընկալման բնագավառում տեղի է ունենում ընկալման կայունության ձևավորում։ Խոսքի տիրապետմանը զուգահեռ, ընկալումը դառնում է կամայական (երեխան սկսում է համակարգել խոսքը)։ Մտածողության ոլորտում երեխան վաղ տարիքում սկսում է հայտնաբերել առարկաների միջև թաքնված էական կապերը, այսինքն՝ ձևավորվում է տեսողական-գործնական մտածողությունը։ Լ. Ս. Վիգոտսկին բացահայտել է, որ վաղ տարիքում, կախված ընդհանրացման բնույթից, մտածողության զարգացման մակարդակը բնութագրվում է սինկրետներով և բարդույթներով։ Սինկրետները զուտ սուբյեկտիվ հարաբերությունների ընդհանրացումներ են, բնորոշ են վաղ տարիքի առաջին փուլին (1 - 1.6 տարեկան), բարդույթները՝ կոնկրետ փաստական, բայց պատահական հարաբերությունների ընդհանրացումներ, որոնք բնորոշ են վաղ տարիքի երկրորդ փուլին (1.6 - 3 տարեկան)։
Վաղ տարիքում երեխան կախվածություն է ունենում մեծահասակից։ Ջ. Բոուլբին այդ պահվածքը սահմանել է որպես վարքի այնպիսի մոդել, որն ապահովում է չափահասի հետ կապի պահպանում և բավարարում է երեխայի անվտանգության կարիքը։ Մոտ 2-3 տարեկան հասակում ձևավորվում է կցորդի կայուն տիպ. երեխայի արձագանքը մոտ մեծահասակից առանձնանալիս դրա վառ ապացույցն է (ռեակցիան կարող է տարբեր լինել՝ կախված ձևավորված կապվածության տեսակից. վստահելի կապվածության դեպքում երեխան հեշտ հանդարտվում է, երբ մեծահասակից բաժանվում է և ուրախանում է նրա վերադարձի դեպքում)։ Նաև այս տարիքային շրջանում առաջանում են սոցիալական հույզերի սկզբնական ձևեր։ Դրանք ներառում են գեղագիտական, բարոյական զգացմունքներ (ամոթի, մեղքի, հպարտության զգացում), ապրումակցություն և կարեկցանք մեկ այլ մարդու նկատմամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.