Վալյադոլիդ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վալյադոլիդ (իսպ.՝ Valladolid [baʎaðoˈlið]), քաղաք Իսպանիայի հյուսիս-արևմուտքում։ Իսպանիայի պատմամշակութային կենտրոններից։ 13-րդ դարի սկզբից մինչև 17-րդ դարի սկիզբը համարվել է Կաստիլյայի և իսպանական այլ վարչական միավորների միապետերի նստավայր։ Ներկայումս Կաստիլյա և Լեոն ինքնավար համայնքի մեջ գտնվող համանուն պրովինցիայի վարչական կենտրոնն է։ 2013 թվականին բնակչությունը կազմել է 309,714 մարդ[2][3]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վալյադոլիդ | |||||
Valladolid | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Կաստիլիա և Լեոն | ||||
Նահանգ | Վալյադոլիդ | ||||
Համայնք | Վալյադոլիդ | ||||
Քաղաքապետ | Ֆրանցիսկո Խավիեր Լիոն դե Լա Ռիվա (2007) | ||||
Հիմնադրված է | 1072 թ. | ||||
Մակերես | 197,5 կմ² | ||||
ԲԾՄ | 691 մ | ||||
Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան կլիմա տաք ամառներով[1] | ||||
Խոսվող լեզուներ | Իսպաներեն | ||||
Բնակչություն | 315 522 մարդ (2010) | ||||
Տեղաբնականուն | Vallisoletano Vallisoletana | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 983 | ||||
Փոստային դասիչ | 47001-47018 | ||||
Ավտոմոբիլային կոդ | VA | ||||
Պաշտոնական կայք | ava.es | ||||
| |||||
Գոյություն են անվան առաջացման հետ կապված մի քանի ստուգաբանական տեսակետներ։ Դրանցից մեկի համաձայն՝ "Valladolid" բառը գալիս է Կելտիբերյան լեզվից (Celtiberian language), որտեղ Vallis Tolitum բառը նշանակում է «Ջրերի հովիտ»՝ նկատի ունենալով Վալյադոլիդի հորդառատ գետերը։ Մյուս տեսակետի համաձայն, Վալյադոլիդ քաղաքի անվանումը կապված է VIII դարի իսլամացի խալիֆ Ալ Վալիդի (لد الوليد) անվան հետ, ով 705-715 թվականներին իշխել է իսլամական կայսրությունը, որի մեջ ներառված է եղել Վալյադոլիդ քաղաքի տարածքը[2]։
Վալյադոլիդը գտնվում է Պիսուերգա և Էսգուևա գետերի միախառնման վայրում։ Տեղակայված է խաղողագործությամբ զբաղվող 5 շրջաններում՝ Ռիբերա դել Դուերո, Ռուեդա, Տորո, Տիերա դե Լիոն, Սիգալես։
Վակեյները կելտական ցեղեր են եղել։ Քաղաքի տարածքում հայտնաբերվել են Կելտիբերյան ցեղի և հռոմեացիների գործունեության հատքեր։ Քաղաքի հիմնական մասը գտնվում է San Miguel y el Rosarillo հրապարակում և շրջապատված է եղել ցանկապատով։ Հնագիտական պեղումների ժամանակն հայտնաբերվել են երեք հնագույն ժամանակաշրջանների հետքեր։
1469 թվականին Կաստիլիայի թագուհի Իզաբելա I-ն ու Արագոնի թագավոր Ֆերդինանդն ամուսնանում են այս քաղաքում․ 15-րդ դարից այն եղել է թագավորական նստավայր։
1506 թվականին Վալյադոլիդում մահացել է Քրիստափոր Կոլումբոսը․ ներկայումս այդ տունը դարձել է ճանապարհորդի թանգարանը։ 1601-1606 թվականներին Ֆիլիպ III թագավորի կողմից այն դարձել է մայրաքաղաք։
Վալյադոլիդ (1981–2010) Extremes (1971–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 17.2 (63) |
23.6 (74.5) |
25.0 (77) |
29.7 (85.5) |
34.4 (93.9) |
37.6 (99.7) |
40.2 (104.4) |
39.5 (103.1) |
38.2 (100.8) |
30.2 (86.4) |
23.2 (73.8) |
21.4 (70.5) |
40.2 (104.4) |
Միջին բարձր °C (°F) | 8.2 (46.8) |
11.2 (52.2) |
15.2 (59.4) |
16.9 (62.4) |
21.0 (69.8) |
27.0 (80.6) |
30.7 (87.3) |
30.1 (86.2) |
25.6 (78.1) |
18.9 (66) |
12.4 (54.3) |
8.6 (47.5) |
18.8 (65.8) |
Միջին օրական °C (°F) | 4.2 (39.6) |
5.9 (42.6) |
9.0 (48.2) |
10.7 (51.3) |
14.5 (58.1) |
19.3 (66.7) |
22.3 (72.1) |
22.1 (71.8) |
18.5 (65.3) |
13.2 (55.8) |
7.9 (46.2) |
5.0 (41) |
12.7 (54.9) |
Միջին ցածր °C (°F) | 0.2 (32.4) |
0.7 (33.3) |
2.8 (37) |
4.6 (40.3) |
7.9 (46.2) |
11.6 (52.9) |
14.0 (57.2) |
14.1 (57.4) |
11.3 (52.3) |
7.6 (45.7) |
3.5 (38.3) |
1.3 (34.3) |
6.6 (43.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −18.8 (−1.8) |
−16 (3) |
−12.4 (9.7) |
−6.5 (20.3) |
−5.4 (22.3) |
−0.5 (31.1) |
2.4 (36.3) |
2.4 (36.3) |
−0.4 (31.3) |
−5.6 (21.9) |
−9.2 (15.4) |
−12.6 (9.3) |
−18.8 (−1.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 40 (1.57) |
27 (1.06) |
22 (0.87) |
46 (1.81) |
49 (1.93) |
29 (1.14) |
13 (0.51) |
16 (0.63) |
31 (1.22) |
55 (2.17) |
52 (2.05) |
53 (2.09) |
433 (17.05) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 6 | 5 | 5 | 8 | 8 | 5 | 2 | 2 | 4 | 8 | 7 | 8 | 68 |
% խոնավություն | 83 | 72 | 62 | 62 | 60 | 52 | 45 | 48 | 56 | 70 | 79 | 84 | 64 |
Միջին ամսական արևային ժամ | 101 | 147 | 215 | 232 | 272 | 322 | 363 | 334 | 254 | 182 | 117 | 89 | 2624 |
Աղբյուր #1: Agencia Estatal de Meteorología (normals 1981–2010)[4] | |||||||||||||
Աղբյուր #2: Agencia Estatal de Meteorología (extremes only 1938–2012)[5] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.