From Wikipedia, the free encyclopedia
Վալերի Ֆեդորովիչ Զալուժնի (ուկրաիներեն՝ Вале́рій Фе́дорович Залу́жний, 1973, հուլիսի 8, Նովոգրադ-Վոլինսկի շրջան, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ), ուկրաինացի զորահրամանատար, 2021 թվականի հուլիսի 27-ից մինչև 2024 թվականի փետրվարի 8-ը Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն հրամանատար, 2022 թվականին գեներալ։
Վալերի Զալուժնի ուկրաիներեն՝ Валерій Федорович Залужний | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Նովոգրադ-Վոլինսկի, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | National Defense University of Ukraine?, Ostroh Academy? և Odesa Military Academy? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (2023) |
Մասնագիտություն | սպա |
Զբաղեցրած պաշտոններ | Commander-in-Chief of the Armed Forces of Ukraine? և commanding officer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Valerii Zaluzhnyi Վիքիպահեստում |
Ծնվել է 1973 թվականի հուլիսի 8-ին Նովոգրադ-Վոլինսկիի շրջանում։ 1989 թվականին ավարտել է քաղաքային թիվ 9 դպրոցը, ընդունվել է Նովոգրադի մեքենաշինական տեխնիկում, որն էլ 1993 թվականին ավարտել է գերազանց առաջադիմությամբ[3]։
Հետագայում ընդունվել է Օդեսայի Բարձրագույն ուսումնական հաստատության ընդհանուր զինվորական պատրաստության ֆակուլտետ։ 1997 թվականին ուսումն ավարտել է գերազանց առաջադիմությամբ, ինչից հետո անցել է զինվորական ծառայության բոլոր աստիճանները, այն է՝ դասակի հրամանատար, ուսումնական դասակի հրամանատար, ուսումնական վաշտի հրամանատար, կուրսանտների վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատար։
2005 թվականին ընդունվել է Ուկրաինայի Ազգային ակադեմիական պաշտպանության նախարարություն, 2007 թվականին ուսումն ավարտել է ոսկե մեդալով, նշանակվել է 24-րդ առանձին մեխանիկական բրիգադի շտաբի հրամանատարի առաջին տեղակալ։ Այդ պաշտոնում հաջողությամբ ծառայել է երկուսուկես տարի[4]։
2009-2012 թվականներին ղեկավարել է 51-րդ առանձին մեխանիկական բրիգադը[5]։
2014 թվականին ավարտել է Ուկրաինայի Իվան Չերնյախովսկու անվան Պաշտպանության ազգային համալսարանը։ Որպես օպերատիվ-ռազմավարական պատրաստության լավագույն շրջանավարտ պարգևատրվել է Մեծ Բրիտանիայի թագուհու թրով[6]։
2017 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում։
2017 թվականին դարձել է շտաբի հրամանատար, Ուկրաինայի Զինված ուժերի «Արևմուտք» Ցամաքային ստորաբաժանման հրամանատարի առաջին տեղակալ[7]։
2018-2019 թվականներին եղել է Ուկրաինայի օպերատիվ շտաբի պետ, Միավորված հրամանատարական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ։
2019 թվականից ի վեր եղել է «Հյուսիս» օպերատիվ ստորաբաժանման հրամանատար։
2020 թվականի դեկտեմբերին ավարտել է Օստրոժսկի ակադեմիայի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի մագիստրատուրան[8]։
2021 թվականի հուլիսի 27-ին նշանակվել է Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար, փոխարինել է Ռուսլան Խոմչակին[9]։
Ուկրաինայի անվտանգության խորհրդի անդամ է 2021 թվականի հուլիսի 28-ից[10]։
Նրան անվանում են որպես ամենաշատ նվիրվող գեներալներից մեկը, ով հասկանում և ընդունում է զինվորների և կրտսեր սպաների խնդիրները[11]։ Որպես Ուկրաինայի բարձրակարգ սպաների ներկայացուցիչ և Դոնբասում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասնակից, դրական է վերաբերում երիտասարդ մարդկանցով անձնակազմի համալրմանը։
Որպես գերագույն հրամանատար Վալերի Զալուժնին ասել է. «Ըստ ՆԱՏՕ-ի ստանդարտների Ուկրաինայի Զինված ուժերի բարեփոխումների ընդհանուր ընթացքը մնում է անփոփոխ։ Եվ այստեղ կարևոր են սկզբունքները։ Փոփոխություններ պետք է կատարվեն նախ և առաջ մարդկանց նկատմամբ խաղաղության դրսևորմամբ։ Ես կցանկանայի, որպեսզի դուք մարդկանց շրջվեիք դեմքով որպես սեփական ենթակաների։ Իմ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ չի փոխվել իմ ծառայության ողջ ընթացքում»[12]։
2024 թվականի փետրվարի 8-ին նախագահի հրամանագրով Զալուժնին հեռացվել է Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնից։ Նրան այդ պաշտոնում հաջորդել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.