From Wikipedia, the free encyclopedia
Վալենտինիանոս[4] III-ը (լատիներեն՝ Flavius Valentinianus) (ծ. հուլիսի 2, 419, Ռավեննա, վ. մարտի 16, 455, Հռոմ) Արևմտյան Հռոմեական կայսրության կայսրն էր 425-ից՝ 455 թվականը։
Վալենտինիանոս III | |
---|---|
Հռոմի կայսր | |
Իշխանություն | 425 - 455 |
Լրիվ անուն | Flavius Placidus Valentinianus |
Ծնվել է՝ | հուլիսի 2, 419[1] |
Ծննդավայր | Ռավեննա, Հռոմէական Իտալիա, Արևմտյան Հռոմեական կայսրություն |
Մահացել է՝ | մարտի 16, 455[1] (35 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Հռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն[2] |
Երկիր | Հին Հռոմ |
Ազգություն | հռոմեացի |
Հարստություն | Վալենտինյան |
Նախորդ | Հովհաննես |
ոչ մի (ուներ երկու դուստր՝ Եվդոկիա և Պլացիդիա) | |
Ամուսին | Լիկինիա Եվդոքսիա |
Տոհմ | Թեոդոսյան տոհմ |
միապետ և քաղաքական գործիչ | |
Հայր | Constantius III?[3] |
Մայր | Galla Placidia?[3] |
Երեխաներ | Placidia? և Eudocia? |
Վալենտինիանոսը Փլավիոս Կոստանցիոս պատրիկի որդին էր, որը իշխեց Հռոմին 421 թ. որպես Կոստանցիոս III կայսր։ Մայրը՝ վեստգոթերի թագուհի Գալլա Պլացիդիան էր։ Երբ իր հորեղբայրը՝ Հոնորիոսը վախճանվեց 423 թ., Հռոմի իշխանությանը ժամանակավորապես բռնատիրեց Հովհաննեսը, որը շատ արագ գահընկեց եղավ։
Վալենտինիանոսի երկարատև գահակալման ընթացքում որևէ ժամանակ նա անձնապես չղեկավարեց երկրով, դա կատարում էին ուրիշները՝ իր փոխարեն։ Հովհաննեսին իշխանությունից զրկելուց հետո Պլացիդան էր կառավարում Արևմտյան կայսրությունը՝ իր որդու անունից, որպես ռեգենտ, մինչև 437 թվականը, թեև ազդեցիկ Ֆլավիոս Աետիոս պատրիկը արդեն փաստացի ղեկավար էր դարձել Հռոմում այդ տարիներին։ Այդ ժամանակաշրջանում ամենանշանավոր իրադարձություններից մեկն էր Հյուսիսային Աֆրիկայի ծովամերձ շրջանների զավթումը վանդալների կողմից 429 թվականին, որի հետևանքով, տասը տարի անց, նրանք թոթափեցին Վալենտինիանոս III-ի գերիշխանությունը այդ շրջաններում։
437 թվականի հոկտեմբերի 29-ին Վալենտինիանոսն ամուսնացավ Բյուզանդիայի կայսր Թեոդոսիոս II-ի դուստր Լիկինիա Եվդոքսիայի հետ։ Շատ քիչ տվյալներ կան Վալենտինիանոսի գործունեության վերավերյալ՝ այդ ամուսնությունից հետո։ Նա իր օրերն անց էր կացնում հաճույքների և ուրախ ժամանցի ետևից ընկնելով, մինչ Աետիոսը կառավարում էր երկիրը։ Վալենտինիանոսի գահակալության տարիների ամենակարևոր դեպքն էր հոների ներխիժումը Գալլիա (451) և Հյուսիսային Իտալիա (452), բայց հայտնի չի, արդյո՞ք Վալենտինիանոսն անձամբ ինչ որ ձևով մասնակցել է այդ ճգնաժամային իրադարձություններում։
Աետիոսի հասցեին զանազան զրպարտություններին և բամբասանքներին հավատալով, փոքրոգի Վալենտինիանոսն իր ձեռքերով դավադրաբար սպանեց այդ տաղանդավոր զորավարին և քաղաքական գործչին, 454 թ. սեպտեմբերի 21-ին, Հռոմի կայսերական պալատում։ Մինչ այդ Աետիոսն ամուսնացել էր Վալենտինիանոսի դուստրներից մեկի հետ։ Կարճ ժամանակ հետո Վալենտինիանոսն ինքը զոհ դարձավ սպանության, Աետիոսի բարբարոս զինակիցների՝ Օպտիլա և Թրաուստիլա անուններով՝ ի հատուցում Աետիոսի սպանության։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.