Սևիլյա (պրովինցիա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սևիլյա պրովինցիա է Անդալուզիա ինքնավար համայնքում, Իսպանիա։ Այն սահմանակցում է Մալագա և Կադիս պրովինցիաներին հարավից, Հուելվա պրովինցիային արևմուտքից, Բախադոս պրովինցիային հյուսիսից և Կորդավա պրովինցիային արևելքից։ Պրովինցիայի մայրաքաղաքն է համանուն Սևիլյա քաղաքը, որը նաև Անդալուսիայի մայրաքաղաքն է[1] :
Սևիլյա իսպ.՝ Provincia de Sevilla | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Կարգավիճակ | պրովինցիա | ||||
Մտնում է | Անդալուզիա | ||||
Վարչկենտրոն | Սևիլյա | ||||
Խոշորագույն քաղաք | Սևիլյա | ||||
Ամենաբարձր կետ | Terril? | ||||
ԲԾՄ | 179 մետր | ||||
Բնակչություն (2010) | 1917097 | ||||
Տարածք | 14042 | ||||
Սահմանակցում է | Ուելվա, Կադիս, Մալագա, Կորդովա և Բադախոս | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Նախորդ | Սևիլիայի Թագավորություն | ||||
ISO 3166-2 կոդ | ES-SE | ||||
Փոստային ինդեքսներ | 41 | ||||
dipusevilla.es | |||||
Պրովինցիայի հիմնական մասը տեղակայված է Գվադալկիվիր գետի ձախ ափին[2]։ Արաբների ժամանակաշրջանի նախսկին անդալուսիա պրովինցիան բաժանված էր չորս թագավորությունների՝ Սևիլյա, Կորդովա, Խուեն և Գրանադա[3]։ Սևիլյան ՀՆԱ-ի մակարդակով ամենամեծ պրովինցիան է Անդալուսիայում։ Մալագայի և Կադիսի պրովինցիաները համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղում են[4]։ Սևիլյայի նավահանգիստը կարևորագույն նշանակություն ունի պրովինցիայի տնտեսության մեջ[5]։
Պրովինցիայի տարածքը 14.042 կմ քառակուսի է։ Բնակչությունը՝ 1.914.958 (2010), որի 40%-ը ապրում է մայրաքաղաք Սևիլյայում։ Պրովինցիան ներառում է 105 մունիցիպալիտետ։ Պրովինցիան Հուելվա պրեվինցիայի հետ կիսում է Դոնանա ազգային այգին։ Այստեղ է նաև Սիեռա Նորտե դե Սևիլյա ազգային այգին։ 177.484 հեկտար տարածքով այգին ամենամեծ արգելանոցն է Անդալուսիայում[2]։ Գվադալկիվիր գետը անցնում է Պրովինցիայի արևելքից դեպի արևմուտք։ Պրովինցիայով են անցնում նաև Գուանդինա, Պինտա և Խենիլ գետերը։ Պրովինցիայի հյուսիսային մասը հիմնականում լեռնային է[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.