թռչունների տեսակներ From Wikipedia, the free encyclopedia
Սևախածի սուզահավ[1] (լատին․՝ Gavia arctica), սուզահավերի ընտանիքի թռչուն։ Պատահական չվահյուր է։
Սևախածի սուզահավ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Gavia arctica (Linnaeus, 1758) |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Ենթատեսակներ | ||||||||||||||
|
||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Մարմնի երկարությունը 58-73 սմ է, թևերի բացվածքը՝ 110-130 սմ, կենդանի զանգվածը՝ 3 կգ։ Կտուցն ուղիղ է, բնադրման շրջանում կոկորդը սև բծով է, մեջքը՝ ցայտուն վանդակավոր սպիտակ նախշերով։ Հետբնադրման շրջանում վզի առջևի բաց գույնի հատվածը ցայտերանգ է հետին մասի մուգ հատվածի համադրությամբ։ Մարմնի կողքերը ակնառու սպիտակ հատվածով են, մեջքը՝ մուգ՝ առանց նախշերի։
Թռիչքի է դիմում թափավազքով։ Բնակվում է լճերում, ջրամբարներում, մեծ գետերում։
Սնվում է ձկներով։
Հայաստանում (Սևանա լճի ավազանում) սևախածի սուզահավի հայտնվելը (4 թռչուն) վավերացվել է 1930 թվականին և 1994 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.