![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/52/Entr%25C3%25A9e_de_Christiania.jpg/640px-Entr%25C3%25A9e_de_Christiania.jpg&w=640&q=50)
Սքվոթինգ
From Wikipedia, the free encyclopedia
Սքվաթերություն[1] կամ սքվոթինգ (անգլ.՝ squatting)[2], լքված կամ չբնակեցված վայրի կամ շենքի ինքնակամ բնակեցման ակտ այն անձանց (սքվաթերներով կամ սքվոթերներով) կողմից, որոնք դրա իրավաբանական սեփականատերերը կամ վարձակալները չեն, ինչպես նաև չունեն դրա օգտագործման այլ թույլտվություններ[3]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/52/Entr%C3%A9e_de_Christiania.jpg/640px-Entr%C3%A9e_de_Christiania.jpg)
Երբեմն, տերմինը ճշգրիտ չի կիրառվում լքված շենքերի և տարածքների ինքնակամ օգտագործման դեպքում, օրինակ՝ անվճար խանութներ և շուկաներ կազմակերպելիս՝ առանց այտեղ բնակվելու։
Սքվորթերները հինականում պահանջում են տարածքի սեփականության իրավունք՝ այնտեղ փաստացի բնակման հիման վրա, այլ ոչ ձևակերպված սեփականութան, այդ հատկությունով սքվոթինգը նման է «բացասական» կամ «թշնամական» տիրմանը (անգլ.՝ adverse possession), որի պատճառով տարածքի փաստացի տերը կարող է զրկվել իր տարածքից, ստանալ իրավաբանական սահմանափակումներ և այլն։
Սքվոթինգը լայն տարածում է ստացել Անգլիական հեղափոխության ժամանակ[1]։ Կրոմվելի բանակի ստորաբաժանումները պայքարում էին սքվոթերների դեմ[1]։
Ժամանակակից սքվոթերների համար օրինակ են ծառայում Կոպենհագենի Քրիստիանիա շրջանի փորձը, քանի որ պարզապես լքված զորամասերը գրավելով՝ իրենք կառավարությունից ստացել են ոչ միայն այդ տարածքում ապելու իրավունք, այլ նաև Քրիստիանիայի համար հատուկ՝ «պետությունը պետության մեջ» կարգավիճակ։
Սքվոթինգին նոր թափ և անվանում են տվել Իտալիայում երիտասարդական ենթամշակույթին պատկանող անձիք՝ 1970 թվականին, ինչի արդյունքում նրանք սկսել են «զավթված ինքնակառավարվող հասարակական կենտրոնների» աննախադեպ զանգվածային (իտալ.՝ Centri Sociali Occupati Autogestiti) շարժումը, որն այնուհետև տարածվել է այլ երկրների հասարակական կյանքում։
Իսպանիայում սքվոթինգը հայտնի է «օկուպա» անվանումով (իսպ.՝ okupa), իսպաներեն «occupar»՝ գրավել բառից։
Սքվոթինգ երևույթը տարածվել է նաև թվային տարածությունում՝
- Դոմեյնինգ - (դոմենային անունների սպեկուլացում) - գրավիչ դոմենային անունների գրանցում՝ հետագա վերավաճառքի նպատակով։
- Կիբերսքվոթինգ - դոմենային անվան գրանցում, որը համընկնում է հայտնի ապրանքանիշների հետ՝ ապրանքանիշի սեփականատիրոջ կողմից հետագայում գնելու նպատակով։
- Թայփսկվոթինգ - դոմենային անվան գրանցում, որը նման է ապրանքանիշին։