From Wikipedia, the free encyclopedia
Ստեփանոս I (լատին․՝ Stephanus I, հավանաբար՝ 3-րդ դար, Հռոմ, Վատիկան[1][2] - օգոստոսի 2, 257, Հռոմ, Հռոմեական կայսրություն)՝ Հռոմի եպիսկոպոս 254 թվականի մայիսի 12–ից մինչև 257 թվականի օգոստոսի 2–ը։ Համարվում է Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների սուրբ նահատակ։
Ստեփանոս I լատին․՝ Stephanus I | ||
| ||
---|---|---|
մայիսի 12 254 թվական — օգոստոսի 2 257 թվական | ||
Եկեղեցի՝ | Կաթոլիկ եկեղեցի | |
Նախորդող՝ | Ղուկիոս I | |
Հաջորդող | Սիքստոս II | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա | |
Ծնունդ | հավանաբար՝ 3-րդ դար Հռոմ, Վատիկան[1][2] | |
Մահ | օգոստոսի 2, 257 Հռոմ, Հռոմեական կայսրություն | |
Թաղված է | Hvar Cathedral |
Ստեփանոսը ծնվել է Հռոմում, բայց հունական ծագում ուներ։ Նա եպիսկոպոս է դարձել Ղուկիոս I–ի օրոք, ով Ստեփանոսին նշանակել էր իրեն փոխարինող, որպես սարկավագ ծառայելուց հետո։
Ստեփանոսը հայտնի է իր՝ կարթագենացի եպիսկոպոս Կիպրիանոսի հետ հերետիկոսների մկրտության թույլատրելիության հարցի շուրջ բանավեճով։ Դեցիոս կայսեր հետապնդումներից հետո 250–251 թվականներին տարաձայնություններ առաջացան առ այն, թե ինչպես վերաբերվել հավատքի մեջ անկում ապրածներին, և Ստեփանոսը հրահանգեց Լիոնի եպիսկոպոս Ֆաուստինիոսին միջոցներ ձեռնարկել Մարկիանոսի՝ Առլի եպիսկոպոսի դեմ, ով մերժում էր ուրացողների ապաշխարությունը և համակրում էր Նովատիանոսի կողմնակիցներին, ովքեր ավելի ուշ որակվեցին որպես հերետիկոսներ։ Կիպրիանոսի՝ պապին հասցեագրված ուղերձից կարելի է հետևություն անել, որ աֆրիկյան եպիսկոպոսները Հռոմին սպառնացել են եկեղեցու պառակտմամբ։ Ստեփանոսը գտնում էր, որ քրիստոնեական հավատքին վերադառնալու համար պետք չէ կրկնակի մկրտվել՝ այն դեպքում, երբ Կիպրիանոսը և հռոմեական Աֆրիկա պրովինցիայի մի քանի այլ եպիսկոպոսներ պարտադիր էին համարում վերամկրտությունը։ Արդյունքում Ստեփանոսի դիրքորոշումը գերակշռություն ձեռք բերեց Լատինական եկեղեցիում, սակայն Արևելյան եկեղեցիներում այդ հարցը այդպես էլ չհստակեցվեց[3]։ Վեճի աստառը իսպանական եպիսկոպոսների նկատմամբ վերադասության հարցն էր, որին հավակնում էին ինչպես Հռոմը, այնպես էլ Կարթագենը։
Ստեփանոսը հիշատակվում է նաև Լեոնի և Աստորգայի եպիսկոպոսների վերահաստատման հրովարտակներում. նրանք գահընկեց էին արվել, իսկ հետո՝ զղջացել էին։
354 թվականի Depositio episcoporum–ը Ստեփանոս I պապին չի ներկայացրել որպես նահատակ և նրա համար երկրպագության օր չի սահմանել[4], չնայած, որ նա հիշատակվում է Ոսկե Լեգենդի մեջ՝ թե 257 թվականին Վալերիանոս I կայսրը վերսկսել է քրիստոնյաների հանդեպ հալածանքները։ Ոսկե Լեգենդի համաձայն 257 թվականի օգոստոսի 2–ին պապը նստել է պապական գահին և պատարագ է մատուցել իր հոտի համար, որի ժամանակ կայսեր մարդիկ ներս են մտել և գլխատել են նրան[5]։ XVIII դարում լեգենդ էր տարածվել, թե պապական գահին դեռ պահպանված են Ստեփանոսի արյան հետքերը։
Պահպանվել են Ստեփանոս I–ի ուղերձները և հրովարտակները։ Ստեփանոս I–ը համարվում է Հվար խորվաթական քաղաքի հովանավորը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.