Ստեպան Մակարով
From Wikipedia, the free encyclopedia
Ստեպան Օսիպովիչ Մակարով (ռուս.՝ Степан Осипович Макаров, հունվարի 8, 1849(1849-01-08) կամ դեկտեմբերի 27 1848 (հունվարի 8 1849)[1], Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 13, 1904(1904-04-13) կամ մարտի 31 (ապրիլի 13), 1904[1], Լյույշունկոու, Կվանտունյան մարզ[3]), ռուս նավատորմավար, օվկիանոսագետ, բևեռախույզ, նավաշինարար, դերծովակալ (1896)։ Ծառայել է խաղաղօվկիանոսյան, Բալթիական և Սևծովյան նավատորմերում։ Մակարովի նախագծով ստեղծված առաջին ականակիր նավերն ու տորպեդավոր կատերները օգտագործվել են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ 1881 թվականին ջրաբանական հետազոտություններ է կատարել Բոսֆորի նեղուցում։ 1886-1889 թվականներին («Վիտյազ» կորվետով (հետախուզական ռազմանավ)) և 1894-1896 թվականներին կատարել է շուրջերկրյա գիտահետազոտական ճանապարհորդություններ։ Իր նախագծով և ղեկավարությամբ կառուցված «Երմակ» հզոր սառցահատով ձեռնարկել է մի շարք բևեռախուզական արշավանքներ։ 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ նշանակվել է խաղաղօվկիանոսյան նավատորմիկի հրամանատար։ Զոհվել է Պորտ Արթուրի պաշտպանության ժամանակ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակարով (այլ կիրառումներ)
Ստեպան Մակարով ռուս.՝ Степа́н Мака́ров | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1849(1849-01-08) կամ դեկտեմբերի 27 1848 (հունվարի 8 1849)[1] |
Ծննդավայր | Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | ապրիլի 13, 1904(1904-04-13) (55 տարեկան) կամ մարտի 31 (ապրիլի 13), 1904[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Լյույշունկոու, Կվանտունյան մարզ[3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, ճարտարագետ, ջրագիր և ճանապարհորդ հետազոտող |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամուրի մարզի ուսումնասիրության ընկերություն և Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն |
Stepan Makarov Վիքիպահեստում |