From Wikipedia, the free encyclopedia
Ստելլա Նյաբուրա Մվանգի (անգլ.՝ Stella Nyambura Mwangi[3], սեպտեմբերի 1, 1986[1], Նայրոբի, Քենիա[2]), նորվեգացի երգչուհի քենիական ծագմամբ։ Հիմնականում հանդես է գալիս փոփ, ռեփ և սոուլ ոճերում։
Ստելլա Մվանգի | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Stella Mwangi |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1986[1] (38 տարեկան) Նայրոբի, Քենիա[2] |
Երկիր | Քենիա և Նորվեգիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, կիթառահար, դաշնակահարուհի, մոդել, հեղինակ-կատարող և ռեփեր |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Կայք | stellamwangi.com |
Stella Mwangi Վիքիպահեստում |
Ստելլայի հեղինակած մի շարք երգեր հայտնվել են ամերիկյան գեղարվեստական կինոնկարներում։ Դրանցից են՝ «Ամերիկյան կարկանդակ» և «Իմ կողքին՝ վերջին պարը»[4]։ Երգչուհին մեծ ճանաչում է վայելում Նորվեգիայում։ Ստելլայի երգերը բարձր հորիզոնականներ են զբաղեցնում աֆրիկյան չարթերում և հիթ-շքերթներում[5]։
2011 թվականի փետրվարի 12-ին երգչուհին մասնակցում է նորվեգական «Melodi Grand Prix 2011» երաժշտական մրցույթին «Haba Haba» («Քիչ-քիչ») երգով և հաղթանակ տարավ։ Հաղթանակը Ստելլա Մվանգին հնարավորություն ընձեռեց մասնակցել Եվրատեսիլ 2011 երգի մրցույթին, որը կայացավ գերմանական Դյուսելդորֆ քաղաքում[6]։ Նորվեգիան ներկայացնող երգը երկու լեզվով էր՝ անգլերեն և մայրենի՝ սվահիլի լեզվով։ Ստելլային չհաջողվեց հաղթանական տանել այս մրցույթին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.