Ստարայա Ռուսա
From Wikipedia, the free encyclopedia
Ստարայա Ռուսա (հին-ռուս.՝ Рѹса), քաղաք (1167 թվականից) Ռուսաստանի եվրոպական մասում՝ Նովգորոդի մարզում, որտեղ նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Մարզային նշանակության քաղաք է[2]։ 1994[3]—2003 թվականներին քաղաքի զբաղեցրած տարածքը կազմել է 24 քառակուսի կիլոմետր, իսկ 2005 թվականից՝ 18,54 կմ²[4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ստարայա Ռուսա | |||||
ռուս.՝ Старая Русса | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Առաջին հիշատակում | 1167 | ||||
Մակերես | 18,54 կմ² | ||||
ԲԾՄ | 25 մետր | ||||
Բնակչություն | ▼27 377 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 81652 | ||||
Փոստային դասիչ | 175200–175207 | ||||
Պաշտոնական կայք | admrussa.ru(ռուս.) | ||||
| |||||
Մինչև 1552 թվականը կոչվել է Ру́са[5]։ 2015 թվականի ապրիլի 6ին Ստարայա Ռուսային շնորհվել է մարտական փառքի քաղաքի պատվավոր կոչում։
Ստարայա Ռուսան նույնանուն շրջանի խոշորագույն բնակավայրն է, իսկ Նովգորոդի մարզում բնակչության թվով գրավում է երրորդ տեղը։ Ընդ որում՝ այդ ցուցանիշը վերջին տասնամյակների ընթացքում անընդհատ նվազել է․ 1989 թվականի տվյալներով եղել է 41․538, 2002 թվականի տվյալներով՝ 35․511, 2010 թվականի տվյալներով՝ 31․809, 2021 թվականի տվյալներով՝ 27 487։