From Wikipedia, the free encyclopedia
Գաստրոսկոպիա կամ ստամոքսադիտում (հին հունարեն՝ γαστήρ - "ստամոքս" և σκοπέω - "հետևում եմ, նայում եմ"), այլ անվանումը Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, ԷԳԴՍ - էդոսկոպիկ հետազոտության տարատեսակներից մեկը՝ կերակրափողի պատերի վիզուալ զննում, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի զննում, հատուկ գործիքի՝ գաստրոսկոպի օգնությամբ, մուտք դեպի ստամոքս բերանի և կերակրափողի միջոցով։
Գաստրոսկոպն իրենից ներկայացնում է ճկուն խողովակ, որի ներսում գտնվում է թելքաօպտիկական համակարգը։
2010 թվականի հունիսի 2-ին ՌԴ-ի առողջապահության նախարարության հրամանով և № 415 որոշմամբ սահմանված է, որ գաստրոէնտերոլոգիական բաժանմունքը կամ բժշկական կազմակերպությունը, պետք է ունենա բժիշկ-գաստրոէնտերոլոգի սենյակի, պետք է հագեցած լինի երկու գաստրոսկոպով, բիոպսիայի համար հավաքածույով[1]։
Ստամոքսի լորձաթաղանթի նման կերպ ուսումնասիրումը, ինչպես նաև գաստրոսկոպիան հիմնադրել է Ադոլֆ Կուսմաուլը (գերմ.՝ Adolf Kussmaul)։ Նա առաջինը օգտագործեց այս մեթոդը, պրակտիկ նպատակներով։
Ավելի ուշ, գիտնական Ռ. Շինդլերի շնորհիվ, թարմացված օպտիկական համակարգով գաստրոսկոպը սկսվեց օգտագործվել բժշկության մեջ։
Որոշ ժամանակ հետո գաստրոսկոպը բարելավվեց, և արդեն 1957 թվականին մասնագետները օգտագործեցին մի գաստրոսկոպ, որը հագեցած էր վերահսկվող թեքությամբ, ինչը հնարավորություն է տալիս հետազոտել ուսումնասիրվող տարածքը շրջանաձև պանորամային տեսքով։
Անցյալ դարի կեսերին Բազիլ Հիրշովիչը ստեղծեց նոր տեսակի գաստրոսկոպ` ֆիբրոգաստրոսկոպ, որն օգնում է պատկերն ուսումնասիրել ապակյա մանրաթելերի փաթեթների միջոցով, դրանց հաստությունը մարդու մազի չափ է։ 1961 թվականից ի վեր, երբ ճապոնական ֆիրմաների կողմից ստացված թելքաօպտիկական արտադրության լիցենզիան ձեռք է բերվել ֆիբրոէնդոսկոպների առաջին արտադրական նմուշները`«Olympus», «Pentax», «Fujinon»: Մինչ այժմ դրանք առավել տարածված են Ռուսաստանի տարածքում և ԱՊՀ երկրներում։ Այս դարի մեթոդը վիդեոէնդոսկոպիան է։
Գաստրոսկոպը օգտագործվում է կերակրափողի լորձաթաղաթի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի մանրամասն ուսումնասիրության համար, ինչպես նաև կասկածվող ուռուցքի հաստատման կամ ներքին արնահոսությունը բացահայտելու համար, ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցը դիտելու, գաստրիտը, դուոդենիտը, կամ էզոֆադիտը հայտնաբերելու համար։ Գաստրոսկոպիան համարվում է նաև լրացուցիչ հետազոտություն, այլ հիվանդությունները պարզելու համար (ալերգիա, նևրոզ)։
Ժամանակակից էնդոսկոպներում գաստրոսկոպի ֆոտո կամ տեսախցիկի մանրամասն, հստակ պատկերը փոխանցվում է հեռուստատեսային էկրանին (կամ գրանցված է համակարգչում), ապա կարող է տպագրվել տպիչով։
Ներկայումս, շնորհիվ կատարյալ սարքավորումների, հնարավոր բարդությունների առաջացման վարկանիշը ցածր է։ Ընդ որում, պետք է ընդգծել, որ բարդությունները կապված չեն ստամոքսաղիքային ուղու հետ։ Հաճախ դրանք սրտանոթային կամ շնչառական համակարգերի բարդությունններ են[2]։
Ըստ Ռոնի Քերին Ռաբինի (անգլ.՝ Roni Caryn Rabin)` հիվանդների մոտ մեկ տոկոսը էնդոսկոպիայից հետո ստամքոսաղիքային ուղու վերին և ստորին հատվածներում ունենում են լուրջ բարդություններ, ինչը նրանց ստիպում է դիմել շտապ օգնության բաժամունք[3]։
Հնարավոր բարդություններից են փերֆորացիան (օրգանի պատերի ծակում), որը պահանջում է վիրահատական միջամտություն, և անահոսությունը, որը տեղի է ունենում օրգանի պատի վնասման կամ մանիպուլացիայի հետևանքով (բիոպսիա, պոլիպէկտոմիա)։ Հայտնի են դեպքեր, երբ գաստրոսկոպիայից հետո երեխաների մոտ առաջացել է հոգեկան խանգարումներ։
Որոշ հիվանդների մոտ առաջացած կոկորդի տհաճ զգացողություններրը սովորաբար անցնում են 24-48 ժամվա ընթացքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.