«Ստալինի մահը» (անգլ.՝ The Death of Stalin), բրիտանա-ֆրանսիական քաղաքական-սատիրիկ կատակերգական գեղարվեստական ֆիլմ։ Ռեժիսորն Արմանդո Իանուչին է, ֆիլմը նկարահանվել է 2017 թվականին, ըստ 2010 թվականին ստեղծված ֆրանսիական համանուն գրաֆիկական վեպի (կոմիքսի)[11][12]։
Ֆիլմը պատմում է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի կյանքի վերջին ժամերի և 1953 թվականի մարտին նրա մահից հետո իր ամենամտերիմ շրջանակներում իշխանության համար պայքարի մասին[12]։
Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Սթիվ Բուշեմին[13], Սայմոն Ռասել Բիլը, Ջեյսոն Այզեքսը, Ռուպերտ Ֆրենդը և Օլգա Կուրիլենկոն։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ (Կանադա)[14]։ Մեծ Բրիտանիայում ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին[15]։ Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2018 թվականի հունվարի 25-ին, «Պիոներ» կինոթատրոնում[16], չնայած 2018 թվականի հունվարի 17-ին հանձնված վարձույթի արտոնագիրը Ռուսաստանի Մշակույթի նախարարությունը հետ է կանչել 2018 թվականի հունվարի 23-ին, ֆիլմի վարձույթից 2 օր առաջ[17]։
Արագ փաստեր Ստալինի մահըանգլ.՝ The Death of Stalin, Երկիր ...
Ստալինի մահը անգլ.՝ The Death of Stalin |
---|
|
Երկիր | Ֆրանսիա
Միացյալ Թագավորություն |
---|
Ժանր | քաղաքական երգիծանք, սև կատակերգություն, երգիծական ֆիլմ և դրամա |
---|
Հիմք | The Death of Stalin? |
---|
Թվական | սեպտեմբերի 8, 2017[1], հունվարի 25, 2018[2], մարտի 29, 2018, մարտի 15, 2018[3], մարտի 9, 2018[4], ապրիլի 4, 2018[4], հոկտեմբերի 20, 2017[4] և դեկտեմբերի 14, 2017[5] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Արմանդո Իանուչչի |
---|
Պրոդյուսեր | Յան Զենու[6], Լորան Զեյտուն[6], Նիկոլա Դուվալ Ադասովսկի[6], Քևին Լոուդեր[6] և Sidonie Dumas?[6] |
---|
Սցենարի հեղինակ | Արմանդո Իանուչչի[7], David Schneider?[7], Ian Martin?[7] և Peter Fellows?[7] |
---|
Դերակատարներ | Adrian McLoughlin?, Սթիվ Բուշեմի, Օլգա Կուրիլենկո, Ջեֆրի Թեմբոր, Թոբի Քեբել, Մայքլ Փեյլին, Սայմոն Ռասել Բիլ, Փեդի Քոնսիդայն, Անդրեա Ռայսբորո, Ռուփերթ Ֆրենդ, Ջեյսոն Այզեքս, Փոլ Ուայթհաուս, Ջոնաթան Արիս, Ջասթին Էդվարդս, Ռոջեր Էշթոն Գրիֆիթս, Ռիչարդ Բրեյք, Դերմոթ Քրաուլի, Փոլ Չահիդի, Կարա Հորգան, Թոմ Բրուք[8], James Barriscale?[9], Ջոնաթան Ֆիլիպս, Sylvestra Le Touzel?, Nick Sidi?, Diana Quick?, Dave Wong?, Gerald Lepkowski?, Luke D'Silva? և Daniel Fearn? |
---|
Օպերատոր | Զաք Նիքոլսոն |
---|
Երաժշտություն | Քրիստոֆեր Ուիլլիս |
---|
Պատմվածքի վայր | Մոսկվա |
---|
Նկարահանման վայր | Լոնդոն և Կիև |
---|
Կինոընկերություն | Gaumont |
---|
Տևողություն | 106 րոպե |
---|
Բյուջե | 13 000 000 $ |
---|
Շահույթ | 24 646 055 $[10] և 8 047 856 $[10] |
---|
Պաշտոնական կայքէջ |
The Death of Stalin Վիքիպահեստում |
Փակել