From Wikipedia, the free encyclopedia
Սվյատոսլավ Յարոսլավիչ, մկրտությամբ Նիկոլայ[2] (1027[1], Կիև, Կիևյան Ռուսիա - դեկտեմբերի 27, 1076, Կիև, Կիևյան Ռուսիա), Յարոսլավի Իմաստունի և Ինգիգերդի Շվեդացու երրորդ որդին, Չերնիգովի իշխան, 1073 թվականից Կիևյան Ռուսիայի մեծ իշխան։ Չեռնիգովի տեղական սուրբ հիշողություն, 21 մայիս ըստ հուլյան օրացույցի[3]։
Սվյատոսլավ Յարոսլավիչ | |
---|---|
Ծնվել է | 1027[1] |
Ծննդավայր | Կիև, Կիևյան Ռուսիա |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1076 |
Մահվան վայր | Կիև, Կիևյան Ռուսիա |
Քաղաքացիություն | Կիևյան Ռուսիա |
Ազգություն | Սլավոններ |
Մասնագիտություն | գերիշխան |
Ամուսին | Oda von Babenberg? և Kikilia? |
Ծնողներ | հայր՝ Յարոսլավ Իմաստուն, մայր՝ Ինգեգերդա |
Զբաղեցրած պաշտոններ | Prince of Chernigov? և Կիևի մեծ իշխան |
Երեխաներ | Gleb Svyatoslavich?, Davyd Sviatoslavich?, Oleg I of Chernigov?, Wyszesława of Kyiv?, Yaroslav of Murom? և Roman Svyatoslavich? |
Sviatoslav II of Kiev Վիքիպահեստում |
Սվյատոսլավը սկզբում հիշատակվում է տարեգրության էջերում «6535» (այսինքն 1027) թվականին «Ծնվել է Յարոսլավի երրորդ որդին և մականունն է նրա Սվյատոսլավ»[4]։ Երկրորդ անգամ 1054 թվականին, երբ Յարոսլավը Ռուսիան բաժանում է երկու որդիների միջև
Այս երկու տվյալների միջև Սվյատոսլավի կենսագրությունը հստակ հայտնի չէ։ Մի շարք պատմաբաններ, օրինակ, Սերգեյ Վիկտորովիչ Ալեքսեևը[5] հաստատում են, հոր կենդանության օրոք իշխան է եղել Վլադիմիր Վոլինսկում։ 1054 թվականին բաժանման արդյունքում ստանում է Չեռնիգովը և նրա առջև փռված տարածքը:Տարեգրությունում նկարագրված է, որ Իզյասլավին հասել է Կիևը, Սվյատոսլավին՝ Չեռնիգովը, Վսեվոլոդ Յարոսլավիչին՝ Պերեյասլավը, Վյաչեսլավ Յարոսլավիչին՝ Սմոլենսկը։ Իգոր Յարոսլավիչին՝ Վլադիմիր Վոլինսկին [6]: Հետազոտողները ստեղծում են այդ իշխանության սահմանները։ Այսպես Նիկոլայ Կարամզինը ավելացնում է.
Չեռնիգովի իշխանը վերցնում է հեռավոր Տմուտորոկանը, Ռյազանը, Մուրոմը և Վյատիչների երկիրը։ Վսեվոլոդը, բացի Պերեյասլավից՝ Ռոստովը, Սուզդալը, Բելոոզերոն և Պովոլժեն կամ Վոլգայի ափը |
Չորրորդ գլուխ Մեծ իշխան Իզյասլավ, մկրտությամբ Դմիտրի, 1054-1077 Բոլորը չէ, որ համաձայն են Կարամզինի նշած իշխանության հետ, Սոլովյով Սերգեյ Միխայլովովիչը կարծում է,որ ոչ միայն Մուրոմո-Ռյազանսկի երկիրը, այլև Բելոոզերին պատկանում է Սվյատոսլավին, իսկ Վսեվոլոդը տիրել է միայն Ռոստովյան երկրին։ Ընդ որում Ռոստովյան երկիրը ընդհուպ 1057 թվականը (երբ մահացավ Վլադիսլավը) պատկանել է նրանց ազգական Ռոստիսլավ Վլադիմիրովիչին՝ (տմուտարանսկայի իշխանին)[7]։ Նման տարբերակ է պնդում Ս.Վ.Ալեքսեևը Սվյատոսլավների սեփականության վերաբերյալ։ Վսեվոլոդի տիրապետության վերաբերյալ նա սահմանափակվում է Պերեսլավյանսկի տիրապետությամբ[8]։ Որպես հաստատում Բելոզերյայի տիրապետության մասին խոսելիս (կամ ամբողջ Ռոստովո-Սուզդալյան մարզի) հետազոտողները դիմում են Ռոստովյան 1071 թվականի իրադարձություններին[9]. Պոսեմյայի՝ Կուրսկի հետ Սվյատոսլավին պատկանելության վերաբերյալ նույնպես տարբեր կերպ են գնահատվում պատմաբանների կողմից։ Պ.Վ. Գոլուբովսկին կարծում է, որ արդեն 1054 թվականից Պոսեմյոն պատկանել է Պերեյասլավին[10], դրա հետ համաձայն են Վ.Վ. Մավրոդին և մասամբ Ա.Կ.Զայցևը, թեև այլ հեղինակների կարծիքով այդ շրջանը պատկանել է Սվյատոսլավ Չերնիգովսկուն կամ բաժանվել է Պերեյասլավյան և Չեռնիգովյան իշխանությունների միջև[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.