Սպոքեն
From Wikipedia, the free encyclopedia
Սպոքեն (անգլ.՝ Spokane, spoʊˈkæn), քաղաք ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում՝ Վաշինգտոն նահանգում։ Այն տեղակայված է Սիեթլից 436 կմ արևմուտք և Կանադայի հետ հյուսիսային սահմանից 180 կմ հեռավորության վրա՝ համանուն գետի ափին։ Համարվում է այսպես կոչված Ներքին հյուսիսարևմտյան շրջանի կենտրոն (անգլ.՝ Inland Northwest)։ Սպոքեն շրջանի շրջկենտրոնն է, ինչպես նաև ամենախոշոր քաղաքը[1]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Սպոքեն | |||
Spokane | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Նահանգ | Վաշինգտոն (նահանգ)Վաշինգտոն (նահանգ) | ||
Շրջան | Սպոքեն | ||
Համայնք | Սպոկան | ||
Հիմնադրված է | 1871 թ. | ||
Մակերես | 151,6 կմ² | ||
ԲԾՄ | 724 մ | ||
Պաշտոնական լեզու | անգլերեն | ||
Բնակչություն | 202 900 մարդ (2007) | ||
Խտություն | 3387 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC-8, ամառը UTC-7 | ||
Հեռախոսային կոդ | 509 | ||
Փոստային դասիչ | 99201–99220, 99223–99224, 99228, 99251–99252, 99256, 99258, 99260 և 99299 | ||
Պաշտոնական կայք | spokanecity.org | ||
| |||
Դեյվիդ Թոմփսոնը հետազոտեց Սպոքենի տարածքը և արևմտյան լայնացման ժամանակ սկզբնավորեց Եվրոպական բնակչության բնակեցումը, ինչպես նաև ձեռնարկեց Spokane House-ի կառուցումը 1810 թվականին։ Այդ առևտրի կենտրոնը Եվրոպական բնակչության երկարակեցությամբ առաջինն էր Վաշինգտոնում և 16 տարվա ընթացքում համարվում էր Ժայռոտ և Կասկադյան լեռների միջև մորթեղենի ամենամեծ առևտրի կենտրոնը։ 19-րդ դարի վերջին այստեղ հայտնաբերվել են ոսկի և արծաթ։ Սպոքենի շրջակա տեղանքը համարվում է Հյուսիսային Ամերիկայի օգտակար հանածոների արդյունահանման ամենաարդյունավետ շրջաններից։ Սպոքենի տնտեսությունը երկար ժամանակ կախվածության մեջ էր գտնվում բնական ռեսուրսների գնից, սակայն հետագայում տեղի ունեցավ ճյուղավորում և այժմ քաղաքում ակտիվորեն զարգանում են բարձր տեխնոլոգիական ուղղությունները։
Սպոքեն քաղաքը հիմնադրվել է 1871 թվականին և պաշտոնապես քաղաքի կարգավիճակ ստացել է 1881 թվականին։ Քաղաքի անվանումը առաջացել է հնդկական Սպոքեն ցեղից, որը տեղի սելիշ հնդկացիների լեզվով թարգմանվում է «Արևի Երեխաները»։ Քաղաքի հետ մնաց նաև «Մանուշակագույն քաղաք» անունը բազմաթիվ յասամանների առկայության պատճառով, որոնք տեղանքում աճեցվել են 20-րդ դարի սկզբից[2]։ Հյուսիս-խաղաղօվկիանոսյան երկաթգծի ավարտումով 1881 թվականին Սպոքենի բնակչությունը զգալիորեն աճեց քաղաքի տակտիկական վիճակի՝ խոշոր երկաթգծային հանգույց դառնալու պատճառով։ Սպոքենը նաև հայտնի է Հայրերի օր տոնի հիմնումով, որը նշվում է ամեն տարի հունիս ամսին։
ԱՄՆ-ի՝ 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում է 208 916 մարդ, ինչը նրան դարձնում է Վաշինգտոն նահանգի 2-րդ խոշոր քաղաքը և 3-րդը Ամերիկյան մասի Խաղաղօվկիանոսյան հյուսիս-արևմուտքում՝ Սիեթլից և Պորտլենդից հետո։ Սպոքենը համարվում է 104-րդը ԱՄՆ-ի քաղաքների բնակչության թվով և կատարում է Սպոքենսկի Մետրոպոլիտենյան ստանդարտ տարածքների գլխավոր քաղաքի դերը, որը համընկնում է Սպոքեն շրջանի սահմանների հետ։ 2010 թվականին շրջանի բնակչությունը կազմում էր 471 221 մարդ[3]։
Սպոքեն շրջանից ուղիղ արևմուտք տեղակայված է Կյոր-դ'Ալենական քաղաքային վիճակագրական շրջանը՝ ամբողջությամբ կազմված Կուտենայ շրջանից։ 2 շրջանների ընդհանուր բնակչությունը 2010 թվականին կազմել է 609 715 մարդ, որը համարվում է մեծությամբ 4-րդը Հյուսիս-արևմուտքում՝ Սիեթլից, Պորտլենդից և Վանկուվերից հետո։ Դաշնային կառավարությունը և Կառավարման ու բյուջեի դեպարտամենտը պլանավորում են պաշտոնապես Սպոքենի քաղաքային վիճակագրական շրջանը միացնել Կուտենայ շրջանի հետ՝ 2010 թվականի մարդահամարի արդյունքները հաստատելով։ Նոր շրջանը ամենայն հավանականությամբ կանվանվի «Սպոքենա-Կյոր-դ'Ալենական քաղաքային վիճակագրական շրջան»։ Սպասվում է, որ դա տեղի կունենա 2013 թվականից ոչ ուշ, և բնակչության թվաքանակը այդ ժամանակ կգերազանցի 650 000 բնակչի նշակետը[4]։