թռչունների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակափոր դռլոն (Pterocles alchata), դռլոնների ընտանիքի թռչուն։ Պատահական չվահյուր է։ Մարմնի երկարությունը 31-39 սմ է, թևերի բացվածքը՝ 54-65 սմ։ Մարմինը ներքևից սպիտակ է, պոչի կենար, փետուրները՝ երկար։ Բնադրման շրջանում արուի դիմային մասը նարնջագույն է, ակնաշերտը և կզակը՝ սև, կրծքին կա նարնջավարդագույն շերտ։ Մարմինը վերևից կանաչավուն է՝ դեղին պտերով։ Էգի մարմինը վերևից բաց դարչնագույն-դեղին է՝ սև ու մոխրագույն մարմարյա նախշերով։
Երամային է։ Սպիտակափոր դռլոնները մեծ խմբերով հավաքվում են մաքուր ջրով ջրափոսերի մոտ։ Թռիչքը թևերի արագ և խորը թափահարումներով է, որոնք ընդհատվում են կարճ սահասավառնումներով։ Քայլում է շորորալով, վազում թփթփոցով։ Բնակվում է կիսաանապատներում, ցածրադիր նախալեռներում։
Սնվում է հիմնականում բույսերով։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակափոր դռլոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակափոր դռլոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.