Սպանիա Դոլինա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սպանիա Դոլինա, գյուղ, համայնք կենտրոնական Սլովակիայում, Բանսկա Բիստրիցա քաղաքի մոտ[2], ծովի մակարդակից բարձրությունը՝ 728 մ։ Չնայած բնակչությունն այստեղ չի գերազանցում 200-ը, այն տեսարժան պատմական գյուղ է, որը դարձել է ռեկրեացիոն տուրիզմի հայտնի կենտրոն։ Սպանիա Դոլինան շրջապատված է Ստեը Հորի և Վելկա Ֆետրա լեռնաշղթաներով։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սպանիա Դոլինա | |||||
սլովակ.՝ Špania Dolina | |||||
| |||||
Երկիր | Սլովակիա | ||||
Համայնք | Բանսկա Բիստրիցա | ||||
Հիմնադրված է | 1254 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1254 | ||||
Մակերես | 12,73 կմ² | ||||
ԲԾՄ | 711 մետր | ||||
Բնակչություն | ▲223 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 048 | ||||
Փոստային դասիչ | 974 01 (pošta Banská Bystrica 1) | ||||
Ավտոմոբիլային կոդ | BB | ||||
Պաշտոնական կայք | spaniadolina.sk | ||||
| |||||
Գյուղի հին լատիներեն անվանումը Valis Dominorumն է (հայերեն՝ Լորդերի հովիտ)։ Սլովակերեն անվան առաջին մասը՝ Špania-ն ծագել է լատեներեն մեկ այլ անվանումից՝ spanatus, որը նշանակում է լորդ։ Անվան երկրորդ մասը՝ Dolina-ն սլովակերենից թարգմանաբար նշանակում է հովիտ։
Գյուղի գերմաներեն հին անվանումը եղել է Herrengrundt։ Դարեր շարունակ տեղի գերմանացի բնակիչներն օգտագործվել են անվան այս տարբերակը։
Գյուղի անվան հունգարերեն տարբերակը Úrvölgy է։
Սպանիա Դոլինայի տարածքում պեղումների ժամանակ գտնված նախապատմական ժամանակներից մնացած հանքագործության գործիքները թվագրվել են վաղ Ք․ա․ 2000-1700 թվականներ։ Բալկանների և Մերձավոր արևելքի բրոնզե գտածոներում հատնաբերվել է նաև պղինձ։ Սա նշանակում է, որ բրոնզի դարում տեղի հանքերն առևտրային երթուղու խոշոր կապի մի մաս են կազմել։ Սակայն գյուղի մասին առաջին գրավոր աղբյուրն ի հայտ է եկել մինչև 1254 թվականին։ Պղնձի և արծաթի հանքավայրերը շահագործում էին նախ Բանսկա Բիստրիցայի հանքափորները, իսկ 1494 թվականից հետո առաջին բազմազգ կորպորացիաներից մեկը՝ հիմնադրված մեծահարուստ Ֆագեր և Տուրզո ընտանիքների կողմից։
Հարուստ տարածաշրջանը գրավել է բազմաթիվ օտարերկրյա այցելուների։ Ֆուգերների ընտանիքը ֆինանսավորել էհայտնի ալքիմիկ Պարացելսի լաբորատորիան։ 1696 թվականին բրիտանացի ֆիզիկոս Էդվարդ Բրաունն իր «Համառոտ պատմություն դեպի Հունգարիա, Սերվիա, Բուլղարիա, Մակեդոնիա, Ֆեսալիա, Ավստրիա, Շտիրիա, Կարինթիա և Ֆրիուլի ճանապարհորդությունների մասին» գրքում նկարագրել է Հերրենգրունդի (նա օգտագործել է համայնքի գերմանական անվանումը) հանքը, որն այդ ժամանակ պատկանել է Հունգարիայի թագավորությանը։ Նա հիշատակել է շատ թանկարժեք հանքանյութի մասին․ «Հանքանյութի հարյուր ավազանում սովորաբար կարելի է գտնել պղնձի քսան ավազան»[3]։ Բրաունը հանքանյութեր ուղարկեց անգլիացի ականավոր բնագետ Ջոն Վուդվորդին։ Դրանք այժմ կազմում են Վուդվորդի՝ Քեմբրիջi Սեջվիկի երկրագիտության թանգարանում գտնվող հավաքածուի մաս[4]։
Ժանյակի տեքստիլի հին սովորույթը հանգեցրել է 1883 թվականին ժանյակի տեքստիլի արվեստի դպրոցի հիմնադրմանը։ 1888 թվականին պղնձի հանքերը փակվեցին, և այժմ գյուղի տնտեսությունն հիմնված է հիմնականում զբոսաշրջության վրա։
Գոթական և վերածննդի ոճով կառուցված ամրաշեն եկեղեցու աջևում կա դեպի եկեղեցին տանող աստիճանատուն։ Հանքագործների այժմ արդեն վերակառուցված փայտե տները, ի սկզբանե կառուցվել են 17-րդ և 18-րդ դարերում։ 16-րդ դարից եկած այսպես կոչված «թակերը» ծառայել են որպես հատուկ զանգակատուն առավոտյան հանքագործներին աշխատանքի կանչելու համար։ Մոտական անտառներում ցրված են հին սյուներ և այլ հուշարձաններ։
Սպանիա Դոլինան նաև արշավների, լեռնային հեծանվավազքի և դահուկավածզի կենտրոն։
Սպանիա Դոլինայի բնակչությունը կազմում է ընդամենը 192 մարդ (2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)։ Ըստ 2001 թվականի Մարդահամարի, բնակիչների 95.3%-ը սլովակներէին, 3%-ը՝ չեխեր[5] Հավատացյալ բնակչության 82.8%-ը դավանում են կաթոլիկ եկեղեցուն, իսկ 10.7%-ը՝ անկրոնական[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.