Սոֆիայի տաճար (Կիև)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սոֆիայի տաճար, ճարտարապետության նշանավոր հուշարձան։ Հիմնադրվել է 1037 թվականին։
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | մայր տաճար, տեսարժան վայր, ճարտարապետական ժառանգության հուշարձան և եկեղեցի |
Ստեղծում | 1011[1] |
Երկիր | Ուկրաինա[2] |
Քաղաք | Կիև |
Բնակավայր | Կիև[2] |
Փողոց | Sofiiska Square? և Վլադիմիրսկայա փողոց |
Ոճ | Ուկրաինական բարոկկո և Viĺnia Baroque? |
Պատվիրատու | Վլադիմիր Մեծ և Յարոսլավ Իմաստուն |
Մասն է | Kyiv: Saint-Sophia Cathedral and Related Monastic Buildings, Kyiv-Pechersk Lavra? |
Ներկա վիճակ | Թանգարան |
կայք | |
Saint Sophia Cathedral in Kyiv Վիքիպահեստում |
Եղել է Կիևյան Ռուսիայի գլխավոր պաշտամունքային և հասարակական կառույցը, կիևյան մոնոպոլիտների գլխավոր տաճարը։ Սոֆիայի տաճարը (կառուցված է հիմնականում պլինթոսով՝ տափակ, լայն, քառակուսի թրծված աղյուս) մեծաչափ (37 մետր x 55 մետր), հնգանավ, հնգաբսիդ, 13 գմբեթով խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Երեք կողմից շրջապատված է երկհարկանի սրահով, որին արևմուտքից ներկցված 2 աշտարակների աստիճանները տանում են դեպի ընդարձակ վերնադասերը։ Ներսում պահպանվել են 11-րդ դարի խճանկարներ և որմնանկարներ։
Սոֆիայի տաճարը հայ-ռուսական և հայ-ուկրաինական մշակութային կապերի հնագույն հուշարձաններից է։ Տաճարի արտաքին հարավային սրահի արևելյան մասում պահպանվել են որմնանկարների հետքեր՝ Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմեի պատկերներով, ինչպես և 16-17-րդ դարերի 22 հայերեն արձանագրություններ։ Հայերեն արձանագրություններ կցագրերի տեսքով պահպանվել են նաև Յարոսլավ Իմաստունի սարկոֆագի (11-րդ դար) կափարիչի վրա։
Ուկրաինական բարոկկոյի ձևերով Սոֆիայի տաճարի այժմյան տեսքը 17-րդ դարի վերջից մինչև 1707 թվականը վերակառուցումների արդյունք է։ Խորհրդային ժամանակաշրջանում Սոֆիայի տաճարը վերականգնվել է։ 1934-ին հիմնվել է «Սոֆիայի տաճար» պատմաճարտարապետական թանգարան-արգելոցը, որն ընդգրկում է ոչ միայն Սոֆիայի տաճարը, այլ նրան շրջապատող 17-18 դարերի կառույցների համալիրը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.