Սոֆիա Կառմինա Կոպպոլա (անգլ.՝ Sofia Carmina Coppola, մայիսի 14, 1971[1], Նյու Յորք, Նյու Յորք[1]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի և կինոպրոդյուսեր՝ ով նկարահանել է հինգ լիամետրաժ ֆիլմ։
Սոֆյա Կոպպոլա Sofia Coppola | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ, Միլս քոլեջ և Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Գործունեության տարիներ | 1992- մինչև մեր օրերը |
Մասնագիտացում | դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, կինոդերասանուհի և ռեժիսոր |
Ամուսին | Thomas Mars? |
Պարգևներ | |
IMDb | ID 0001068 |
Ծնվել է Ֆրենսիս Ֆորդ և Էլեոնոր Ջեսսի Կոպպոլաների ընտանիքում[3]:.
Կարիերա
Սոֆիա Կոպպոլան՝ դեռ մանուկ տարիքից, սկսել է նկարահանվել իր հոր ֆիլմերում։ Այդ ժամանակաշրջանի ամենահայտնի դերը Կնքահայրը ֆիլմում կնքվելու տեսարանում երեխայի դերն է։
«Աննա» ֆիլմը եղել է Սոֆիայի առաջին ֆիլմը, որը կապ չուներ հոր գործունեության հետ։ Սակայն նրա ամենահայտնի դերասանական աշխատանքը եղել է Մերի Կոռլեոնեի դերը Կնքահոր երրորդ մասում, որտեղ նա փոխարնել է Վանոնա Ռայդերին, ով չէր կարող խաղալ հիվանդության պատճառով։
Այսօր Սոֆիան հայտնի է՝ որպես կինոռեժիսոր։ Նա նկարահանել է վեց ֆիլմ. Գերազանցել աստղին (1998), թարգմանության դժվարությունները (2003), Մարիա Անտուանետտա (2006), Ինչոր-տեղ (2010) և էլիտար հասարակություն (2013): Նրանցից ամենահաջողվածը Թարգմանության դժվարությունները ֆիլմն է, ստացալ է Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար, ինչպես նաև երեք ոսկե գլոբուս, այդ թվում լավագույն կինոնկարի համար։ Ստանալով նոմինացիա լավագույն ռեժիսոր անվանակարգում՝ Սոֆիա Կոպպոլան դարձավ երրորդ կին ռեժիսորը և առաջին ամերիկացի կին ռեժիսորը, ով նոմինացվել է Օսկարի՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Նա պարտվեց Փիթեր Ջեկսոնին։
Երրորդ լիամետրաժ ֆիլմը Մարիա Անտուանետան, նվիրված է ֆրանսիական թագուհու դժբախտ կյանքին։ Գլխավոր դերը կատարել է Կիրստեն Դանստը, իսկ Լյուդվիկ XVI դերը կատարել է Սոֆիայի զարմիկը Ջեյսոն Շվարցմանը։
2014 թվականին ընդգրկվել է Կանի կինոփառատոնի ժուրիի կազմում։
Անձնական կյանքը
1999-2003 թվականները ամուսնացած է եղել ռեժիսոր Սպայկ Ջոնսոնի հետ[4]:.
2011 թվականից օգոստոսի 24-ից նա ամուսնացած է երաժիշտ Թոմաս Մարսենից։ Ամուսինները ունեն երկու աղջիկ Ռոմի Մարս և Կոզիմա Մարս[5]։
Ֆիլմեր
Ռեժիսոր
- 1998 - Գերազանցել աստղին / Lick the Star (կարճամետրաժ)
- 1999 - The Virgin Suicides
- 2003 - Թարգմանության դժվարությունները / Lost in Translation
- 2006 - Մարիա Անտուանետա / Marie-Antoinette
- 2010 - Ինչոր տեղ / Somewhere(չաշխատող հղում)
- 2013 - Էլիտար հասարակություն / The Bling Ring
Մրցանակներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.