From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Պետրոս Ալեքսանդրացու կինտա (իսպ.՝ Quinta de San Pedro Alejandrino), XVII դարում կառուցված ասիենդա կամ կինտա։ 1830 թվականի դեկտեմբերի 17-ին այստեղ է մահացել Սիմոն Բոլիվարը։ Այդ ժամանակ ասիենդայում արտադրվում էր ռոմ, մեղր և պանելա։ Ասիենդան գտնվում է Կարիբյան ծովի մոտ, Հյուսիսային Կոլումբիա, Սանտա Մարթա տուրիստական շրջանում։ Ներկայումս այն գործում է որպես զբոսաշրջային, պատմական վայր և թանգարան։
Սուրբ Պետրոս Ալեքսանդրիացու կինտա | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Կոլումբիա |
Տեղագրություն | Սանտա Մարտա[1] |
Կայք | museobolivariano.org.co |
Ասիենդան հիմնադրվել է 1608 թվականի փետրվարի 2-ին Դոն Ֆրանսիսկո դե Գոդոյ ի Կորտեսիայի կողմից։ Այս վայրում է Սիմոն Բոլիվարն անցկացրել իր կյանքի վերջին օրերը և այստեղ մահացել 1830 թվականի դեկտեմբերի 17-ին։ Ասիենդան գտնվում է Կոլումբիայի Սանտա Մարթա քաղաքի Մամատոկո շրջանում։ Սուրբ Պետրոս Ալեքսանդրացու կինտան երկրում համարվում է սրբավայր։
Ժամանակի ընթացքում ասիենդան տարբեր սեփականատերեր է ունեցել։ 1808 թվականի հունվարի 9-ին դոն Ֆոստինո դե Միեր ի Տերան ասիենդան գնել է 11773 պեսո ոսկով, սակայն տարիներ անց այն առգրավվել է։
XIX դարի երկրորդ կեսին ասիենդան նվիրել են իսպանացի ազնվական դոն Խոակին դե Միեր ի Բենիտեսին, որն ինտենսիվ կերպով ասիենդայում սկսեց մշակել շաքարեղեգ, ռոմ և մեղր։
Գլխավոր տուն
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.