Սուրբ Մատթեոսի նահատակությունը
Կարավաջոյի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Սուրբ Մատթեոսի նահատակությունը» (իտալ.՝ Martirio di San Matteo, 1599–1600), իտալացի նկարիչ Կարավաջոյի կտավ։ Գտնվում է Հռոմի Սան Լուիջի դե Ֆրանչեզի կաթոլիկ եկեղեցու Կոնտարելլի մատուռում, որտեղ կախված է նույն հեղինակի «Մատթեոս առաքյալի հրավերը» կտավի դիմաց և «Սուրբ Մատթեոսն ու հրեշտակը» կտավի կողքին․ երեքից առաջինն է, որը 1600 թվականի հուլիսին տեղադրվել է մատուռում։
Սուրբ Մատթեոսի նահատակությունը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո[1] |
տարի | 1600[2] |
բարձրություն | 323 սանտիմետր |
լայնություն | 90 սանտիմետր, 49 սանտիմետր և 343 սանտիմետր |
ուղղություն | բարոկկո |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ[3] |
գտնվում է | Սան Լուիջի դե Ֆրանչեզի |
հավաքածու | Սան Լուիջի դե Ֆրանչեզի |
մասն է | paintings by Caravaggio in the Contarelli Chapel? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/c/caravagg/04/24conta1.html, https://www.wga.hu/html/c/caravagg/04/24conta2.html, https://www.wga.hu/html/c/caravagg/04/24conta3.html, https://www.wga.hu/html/c/caravagg/04/24conta4.html, https://www.wga.hu/html/c/caravagg/04/24conta5.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Martyrdom of Saint Matthew by Caravaggio Վիքիպահեստում |
Նկարում պատկերված է «Մատթեոսի ավետարանի» հեղինակ, ավետարանիչ Մատթեոս առաքյալի նահատակությունը։ Ըստ լեգենդի՝ սուրբը սպանվել է Եթովպիայի թագավորի հրամանով՝ զոհասեղանի մոտ պատարագ մատուցելիս։ Թագավորը ցանկասիրություն էր հանդես բերել իր զարմուհու հանդեպ, որի համար Մատթեոսը նախատել էր նրան, քանի որ աղջիկը միանձնուհի էր, հետևաբար նաև Քրիստոսի հարսը։ Մի քանի տասնամյակ առաջ մահացած կարդինալ Կոնտարելլին շատ բացահայտ նկարագրել էր այն, ինչ պետք է կատարվեր. սուրբն սպանվում էր անբարո արքայի ուղարկած զինվորի կողմից ճարտարապետական կառույցում և մեծ բազմության ներկայությամբ։
Կարավաջոյի դժվարությունը կայանում էր նրանում, որ նա նախկինում չէր նկարել ո՛չ այդքան մեծ կտավի վրա, ո՛չ էլ այդքան շատ կերպարներ։ Ռենտգենյան ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այսօրվա տեսքով կտավն ստեղծելուց առաջ երկու առանձին փորձեր են արվել, որոնց ընթացքում կրճատվել է պատկերված մարդկանց թիվը և համարյա զրոյացվել ճարտարապետական տարրերի առկայությունը։
Հետին պլանում, ձախից դեպի կենտրոն՝ մարդասպանի հետևում Կարավաջոն պատկերել է ինքն իրեն։