Սուր, ձեռնամարտում գործադրվող հատող և ծակող սառը զենք։ Բաղկացած է միսայրի կամ երկսայրի, սուր կամ բութ ծայրով պողպատյա շեղբից և երախակալից (դաստապան)։ Երբեմն շեղբը երախակալից բաժանվում է խաչաձև կռվանով։ Սուր կրել են կողքից կախվող պատյանի մեջ։ Սուրի նեոլիթյան նախատիպերը եղել են ոսկրե կոթերին ամրացված վանակատե շեղբերը։ Մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում բրոնզե սրերը տարածված են եղել Միջագետքում, Անդրկովկասում և Արևմտյան Եվրոպայում։ Մետաղյա հնագույն սրերը բաժանվում են հատողների և ծակողների։ Ծակող-հատող սրերն առաջացել են մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում։ Մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակից Անդրկովկասում, Միջին Արևելքում և Եվրոպայում երևան են եկել երկաթյա (հաճախ բրոնզե երախակալով) երկար սրերը։ Սկյութները գործածել են կարճ սրեր։ Մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի 2-րդ կեսին Եվրոպայում հետևակը և ծանրազեն հեծելազորը գործածել են երկար, հատող սրեր։ Մ․ թ․ ա․ III—մ․ թ․ III դդ․ հռոմեական հետևակը գործածել է կարճ և լայն, իսկ հեծելազորը՝ երկար հատող սրեր։ Հայկական լեռնաշխարհում բրոնզե տարատեսակ սրեր հայտնաբերվել են մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի հնավայրերից (Լճաշեն, Արթիկ և այլն)։ Միջին դարերում պողպատյա սուրը եղել է Հայոց զորքերի հիմնական զինատեսակներից։ Հայ պատմիչները սուրը հաճախ անվանել են «երկսայրի», «պողովատ», «պողովատիկ»

Thumb
Սուր զենք

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 201
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուր (զենք)» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.