From Wikipedia, the free encyclopedia
Սառը զենք, ձեռնամարտի զենք։ Լինում է հարվածային, ծակող, հատող, ծակող-հատող, ծակող-կտրող և այլն։ Սառը զենքը երևան է եկել մարդկության զարգացման վաղ շրջանում՝ որպես որսի միջոց, այնուհետև դարձել է մարտական զենք։ Սառը զենքը սկզբում պատրաստել են փայտից, ոսկրից, քարից, իսկ ավելի ուշ պղնձից, բրոնզից, երկաթից, պողպատից։ Մինչև XV-XVII դարերը սառը զենքը եղել է զենքի հիմնական տեսակը։ Հրաձգային զենքի կատարելագործումն աստիճանաբար դուրս մղեց սառը զենքը։ Ժամանակակից բանակներում սառը զենքից օգտագործվում է միայն սվինը, բանակային դանակը և դաշույնը։
Սառը զենք | |
---|---|
Տեսակ | զենքի ֆուկցիոնալ դաս |
Ենթատեսակ | Զենք |
Հայաստանի Հանրապետության «Զենքի մասին» օրենքի համաձայն, 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով շեղբավոր սառը զենք և դանակներ, որոնց շեղբը կամ սայրը հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով ինքնաբերաբար դուրս է գալիս բռնակից և ամրակցվում կամ դուրս է գալիս բռնակից ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցության տակ և ինքնաբերաբար ամրակցվում։ Սառը զենքը մարդու մկանային ուժի օգնությամբ, օբյեկտի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար նախատեսված զենք է[1]։
Սառը զենքն ի հայտ է եկել բավականին վաղ ժամանակներում, առաջին հերթին ծառայել է որպես որսի միջոց։ Մինչև XVI դարը համարվում էր զենքի հիմնական տեսակ։ Հրաձգային զենքի զարգացման հետ մեկտեղ գրեթե կորցրել է իր նշանակությունը։
Ներկա դրությամբ կիրառվում է որպես լրացուցիչ, հրազենի հնարավորությունները լրացնող ձև, որպես պարգևատրական զենք, ինչպես նաև որպես ավանդական ձևի մաս։
Սառը զենքը կարող է դասակարգվել տարբեր հիմքերով (ըստ նշանակության, պատրաստման եղանակի, խոցելու ազդեցության, բռնվածքի և այլ հատկանիշներով) ենթադասերի, կարգերի, տեսակների, ենթատեսակների և տարատեսակների։ Սառը զենքի դասակարգման համակարգը գիտա-տեսական հիմք է ծառայում սառը զենքի խմբային պատկանելիությունը որոշելու համար։
Սառը զենք, որը նախատեսված է մարդուն խոցելու համար։ Բաժանվում է՝
Կենդանուն կամ թռչունին խոցելու, փորոտիքը հանելու, մորթին հանելու, սնունդ պատրաստելու, քնելու տեղ պատրաստելու և նմանատիպ այլ որսի հետ կապված տարբեր գործողություններ կատարելու համար նախատեսված սառը զենքին են դասում․
Որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդական հրազեն պահելու և կրելու թույլտվություն ստացած քաղաքացին։ Ձեռք բերված որսորդական շեղբավոր սառը զենքը վաճառող կազմակերպությունն անմիջապես գրանցում է քաղաքացու՝ որսորդությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթում։
Սպորտային սուսերամարտի կամ նետման համար նախատեսված առարկաները իրենց բնույթով զենք չեն համարվում, սակայն կրկնօրինակում են սառը զենքի որոշ տեսակներ․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.