From Wikipedia, the free encyclopedia
Սուլեմա, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիսի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերից։ Երկարությունը 22 կմ է, ջրհավաք ավազանը՝ 144 կմ²։ Սուլեմայի ավազանում տեղատարափ անձրևներից առաջանում են սելավներ, որոնք կրկնվում են 2-3 տարին մեկ։ Ավերիչ սելավ եղել է 1969 թվականի ապրիլի 1-ին, որը մեծ վնաս է հասցրել Հորս, Շատին, Թառաթումբ և Գետափ գյուղերին (ողողել է 10 հա հողատարածք, ճանապարհներ, քշել տարել է անասուններ, մեղվափեթակներ, քանդել ջերմոցը, ջրաչափ կայանը և այլն)։ Սուլեմայի հունի առանձին հատվածներում կառուցված են կամրջային անցումներ և ափապաշտպան պատնեշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Սուլեմա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 22 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վարդենիսի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Եղեգիս |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Վայոց Ձորի մարզ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.