Սուիցիդալ մտքեր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սուիցիդալ մտքերը ընդհանուր բժշկական տերմին է ինքնասպանության մասին մտքերի համար, որոնք կարող են մշակված պլանի նման մանրամասն լինել՝ առանց բուն ինքնասպանության գործողության։ Չնայած նրան, որ սուիցիդալ մտքեր ունեցող մարդկանց մեծամասնությունը ինքնասպան չի լինում, որոշները, այնուամենայնիվ, ինքնասպանության փորձեր կատարում են[1]։ Սուիցիդալ մտքերի շրջանակը տատանվում է թռուցիկ մտքերից մինչև մանրամասն պլանավորում, դերախաղ կամ անհաջող փորձեր, որոնք կարող են կանխամտածված կերպով այնպես կառուցված լինել, որ ձախողվեն կամ բացահայտվեն, կամ կարող են լիովին հաջողությամբ ավարտվելու նպատակ ունենալ։
Ֆինլադնիայում կատարված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ինքնասպանություն գործած պացիենտների 22%-ը իրենց սուիցիդալ մտադրությունը քննարկել էին առողջապահության մասնագետի հետ՝ վերջին անգամ նրա գրասենյակ այցելելու ժամանակ[2]։
Տարբեր նշանակվող դեղեր կարող են որպես կողմնակի էֆեկտ ունենալ սուիցիդալ մտքերը, ինչպիսին է, օրինակ SSRI-ն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.