Սուբուրբանիզացիա
From Wikipedia, the free encyclopedia
Սուբուրբանիզացիա (անգլ.՝ suburb` արվարձան), խոշոր քաղաքների արվարձանների զարգացման և բնակչության արվարձան տեղափոխման գործընթացը։ Մերձքաղաքայինացման արդյունքում ձևավորվում են քաղաքային ագլոմերացիաներ։ Սուբուրբանիզացիաների զարգացման դեպքում արվարձանների բնակչության աճի տեմպերը քաղաքային ագլոմերացիոն կենտրոնների համեմատ ավելի բարձր են[1]։
Աճող բարեկեցությունը մարդկանց թույլ է տալիս արվարձաններում կառուցել «գյուղական տիպի» տներ՝ խուսափելով մեծ քաղաքների թերություններից, ինչպիսիք են աղմուկը, օդի աղտոտվածությունը, կանաչ տարածքի բացակայությունը և այլն։ Սակայն արվարձանների բնակչությունը ոչ մի կերպ գյուղական չի դառնում, գրեթե բոլորը շարունակում են աշխատել քաղաքում։ Սուբուրբանիզացիան անհնար է առանց մոտորիզացիայի զանգվածային աճի, քանի որ արվարձաններում կարող են չլինել սոցիալական ենթակառուցվածքներ (խանութներ, դպրոցներ և այլն), և ամենակարևորը՝ աշխատուժի տեղ չկա։