From Wikipedia, the free encyclopedia
Սովտեր (լատին․՝ Soterius, հավանաբար՝ 2-րդ դար, Ֆոնդի, Լատինա, Լացիո, Իտալիա - մոտ 175, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ, ով գլխավորել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին 167-174 թվականներին[1]։ Ըստ «Annuario Pontificio» տեղեկագրքի նրա պապության ժամանակաշրջանը եղել է 162-168 թվականներից մինչև 170-177 թվականները[2]։ Ծնվել է Իտալիայի Կամպանիա մարզի Ֆոնդի քաղաքում[3]։ Սովտերը հայտնի է նրանով, որ հայտարարել էր, որ ամուսնությունն ընդունելի է, եթե այն օրհնված է քահանայի կողմից։ Նա հանդիսավոր կերպով բացում էր Զատկի ամենամյա տոնը Հռոմում[4]։ Սովտերի անունը հունարենից «σωτήρ» նշանակում է «փրկիչ», որը հավանաբար նրա անվանակոչումն է եղել։
Սովտեր լատին․՝ Soterius | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | հավանաբար՝ 2-րդ դար Ֆոնդի, Լատինա, Լացիո, Իտալիա |
Մահ | մոտ 175 Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Թաղված է | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար |
Սուրբ Սովտերի հիշատակության օրը տոնվում է ապրիլի 22-ին, ինչպես և Սուրբ Գայիոսինը[5]։ «Martirologio Romano» գրքում Սովտերի մասին գրված է․«Հռոմում Դիոնեսիոս Կորինթոսցին բարձր է գնահատել Սուրբ Սոտվեր պապին իր ականավոր բարեգործության համար, որը նա ցուցաբերել էր իր մոտ եկած աքսորված անապահով քրիստոնյաների նկատմամբ, և նրանց նկատմամբ, ովքեր արդեն դատապարտված էին»[5]։
Ենթադրվում է, որ վաղ շրջանի բոլոր պապերը նահատակվել են, սակայն «Martirologio Romano» գրքում Սովտերը նահատակ չի համարվում[5]։ «Calendarium Romanum» գրքի 1969 թվականի կրկնօրինակում նշվում է․ «Սովտեր և Գայոս պապերին նահատակների շարքը դասելու որևէ հիմք չկա»[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.