Սոս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սոս, գյուղ Արցախի Մարտունու շրջանում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 50 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Սոս | ||
ադրբ.՝ Sos | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտունու | |
Համայնք | Մարտունու շրջան և Մարտունու շրջան | |
ԲԾՄ | 675 մետր | |
Բնակչություն | 1 016[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Համայնքը լեռնային է, ունի 3323,29 հա տարածք, որից 2895,15 հա գյուղատնտեսական նշանակության, 271,93 հա՝ անտառային հողեր։ Սոս համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Շենին ջուր» և «Կաքավաձոր»։
Առկա են ֆելզիտի հանքային պաշարներ։
2015 թվականին Սոս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1087 մարդ, կա 245 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Ըստ Մակար Բարխուդարյանի՝ Սոս գյուղը հիմնված է Լուսավորչի սարի արևմտյան ստորոտին մոտ լանջի վրա։ Բնակիչները բնիկ են, հողը անջրդի է, բայց բարեբեր և հացառատ, օդն ու կլիման սննդարար են, ջուրը՝ գովելի։ Բնակիչները երկարակյաց են, ապրում են 85-90 տարի։ Ունի Սբ. Գևորգ եկեղեցի, որի երկարությունը 12 մ 60 սմ է, լայնությունը՝ 7 մ 90 սմ։ Դռան ճակատակալ քարի վրա գրված է.«Զայս պատուիրեմ, զի սիրեսջիք զմիմեանս»։ Ունի 107 ծուխ։ Լուսավորչի սար. Գտնվում է գյուղի վերևում՝ արևելյան կողմում։ Սարի կատարին կա եկեղեցու ավերակ։ Ավանդությունը պատմում է, որ Գրիգոր Լուսավորիչն այդ կողմերում քարոզելու և եկեղեցիներ հիմնադրելու ժամանակ գիշերները բարձրանում է սարի գլուխը և աղոթքով լուսացնում։ Աղվանից կաթողիկոս Սուրբ Գրիգորիսի մարմինը նրա աշակերտները փախցնում են Դերբենտից և բերում այդտեղ։ Թագավորի զորականները նրանց հետապնդում են։ Սակայն, ապավինելով աստծուն, նրանք հասնում են Սուրբ Լուսավորչի աղոթած տեղը և ազատվում իրենց հալածողներից։ Նահատակված Սուրբ Գրիգորիսի մարմինը տանում թաղում են Ամարասի վանքում ու փախչում դեպի Հայաստան։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ վանական համալիր Ամարաս (4-19-րդ դդ.), վանական համալիր Գ. Լուսավորիչ (5-6-րդ դդ.), եկեղեցի Սբ. Գևորգ (19-րդ դ.), աղբյուր (1902 թ.), հաշվառված է 5 հուշարձան։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 170 աշակերտներ, ունի նորաբաց մանկապարտեզ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.