Նորվեգիայի թագուհի From Wikipedia, the free encyclopedia
Նորին գերազանցություն թագուհի Սոնյա, ծնված Սոնյա Հարալդսեն (նորվ.՝ Sonja Haraldsen, հուլիսի 4, 1937[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա), Նորվեգիայի թագուհին սկսած 1991 թվականի հունվարի 17-ից։ Ներկայիս թագավոր Հարալդ V-ի կինն է։
Սոնյա | |
---|---|
Զինվորական կոչում | ծովակալ |
Ծնվել է՝ | հուլիսի 4, 1937[1][2][3][…] (87 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Տոհմ | House of Glücksburg (Norway)? |
թագավորական կոնսորտ և ազնվական | |
Շրջանավարտ | Օսլոյի համալսարան |
Հայր | Karl August Haraldsen? |
Մայր | Dagny Haraldsen?[2] |
Երեխաներ | Մարթա Լուիզա[2] և Հակոն[2] |
Հավատք | լյութերականություն |
Պարգևներ |
Սոնյա Հարալդսենը ծնվել է 1937 թվականի հուլիսի 4-ին մայրաքաղաք Օսլոյում։ Կարլ Ավգուստ Հարալդսենի և Դագնի Հարալդսենի դուստրն է։ Հարալդն ու Սոնյան գաղտնի հանդիպել են գրեթե ինը տարի։ Ծածուկ հանդիպման գլխավոր պատճառը Սոնյայի «ոչ թագավորական» կարգավիճակն էր հանդիսանում։ Այն բանից հետո, երբ արքունիքի ժառանգորդ արքայազնը խոստացավ հրաժարվել գահից, որպեսզի ամուսնանա Սոնյայի հետ, թագավոր Ուլաֆ V-ը խորհրդակցություններ վարեց երկրի կառավարության՝ սթորթինգի հետ։ Արդյունքում եկան ընդհանուր հայտարարի և սիրեցյալ զույգը ամուսնացավ։
Ամուսնական արարողությունը տեղի ունեցավ 1968 թվականի օգոստոսի 29-ին Օսլոյում։ Սոնյան և թագավոր Հարալդն ունեն երկու երեխաներ՝ արքայադուստր Մարթա Լուիզան և կրոնպրինց Հոկոնը։
Ուլաֆ V թագավորի մահվանից հետո գահին բազմեց որդին՝ Հարալդ V-ը։ Ու բնականաբար, 1991 թվականի հունվարի 17-ին Սոնյան դարձավ Նորվեգիայի Թագավորության թագուհին՝ հիսուներեք տարեկան հասակում։ Առաջին անգամ Նորվեգիան ունեցավ թագուհի՝ Հարալդի մոր՝ Մոդ թագուհու մահվանից հետո, ով վախճանվել էր 1938 թվականին, ու այդ պահից թագուհու գահը թափուր էր համարվում։
1994 թվականին Նորին գերազանցություն թագուհի Սոնյան բացեց Լիլեհամերում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիական խաղերը։
2005 թվականին թագուհի Սոնյան դարձավ աշխարհի առաջին թագուհին, ով երբևիցե ոտք էր դրել Անտարկտիդայում։ Սոնյան նաև բացել է Մոդ թագուհու երկրում գտնվող Նորվեգական արկտիկական կայանը, որը կոչվում է Թրոլ։ Թագուհին այդտեղ ժամանեց Նորվեգական թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներից մեկով, որը վայրէջք կատարեց Թրոլի սառցադաշտային թռիչքուղու վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.