հարավաֆրիկացի բժշկուհի From Wikipedia, the free encyclopedia
Սոնիա Մաչանիկ (անգլ.՝ Sonia Machanick, հունիսի 15, 1925, Քեյփթաուն, ՀԱՀ - նոյեմբերի 12, 1977, Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ), հարավաֆրիկացի բժշկուհի, հեղինակ ու հոգեբան, որն առաջ է քաշել դիսլեքսիայով ու ուսուցման այլ դժվարություններ ունեցող երեխաներին դասավանդելու նոր մեթոդներ։ Հիմնադրել է Ջափարի դպրոցը[1], որը հատուկ դպրոց էր Յոհաննեսբուրգում և կրթություն է ապահովել այնպիսի երեխաների համար, որոնք պայքարել են հիմնական կրթության համակարգում որևէ հաջողության հասնելու համար։ Գրել է չորս մակարդակի ընթերցարանների շարք (Sounds Travel Too), ինչպես նաև ընթերցանության այլ օժանդակ նյութեր անգլերեն և աֆրիկաանս լեզուներով (Tom Kan Lees)[2], որոնք լայնորեն օգտագործվել են 1960-1970-ական թվականներին[3] ձայնային մեթոդով գրագիտություն ուսուցանելու համար։ Հեղինակել է նաև ուսուցման դժվարություններ ունեցող երեխաների վերաբերյալ հոդվածներ[4]։
Սոնիա Մաչանիկ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1925 |
Ծննդավայր | Քեյփթաուն, ՀԱՀ |
Մահացել է | նոյեմբերի 12, 1977 (52 տարեկան) |
Մահվան վայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ և Հարավաֆրիկյան Միություն |
Մասնագիտություն | բժիշկ և հոգեբան |
Երեխաներ | Roy Courtnall Summerfield? և Յան Շապիրո |
Եղել է երեք երեխաներից երկրորդը, որոնք ծնվել են Քեյփթաունում, ներգաղթյալների ընտանիքում․ մայրը Միացյալ Թագավորությունից էր, հայրը՝ Լիտվայից։ Մայրը՝ Էդնա Անի Լով Քորթնոլը, եղել է Լոնդոնի համալսարանի առաջին շրջանավարտներից (1922)[5], որը հետագայում ստեղծել է ազգային բարեգործական մրցանակ, որն ամեն տարի շնորհվել է գիտության որևէ բնագավառում գիտական աստիճան ստացած հարավաֆրիկացի երկու կնոջ[6]։
Դպրոցն ավարտելուց հետո ընդգրկվել է Քեյփթաունի համալսարանի բժշկության դասընթացներում։ Դեռևս ուսանողական տարիներին նախաձեռնել է արձակուրդի սխեմա բժշկականի ուսանողների համար, որպեսզի վերջիններս բժշկական աջակցություն տրամադրեն Տրանսկեյ հիվանդանոցում։ Եղել է նաև Քեյփթաունի համալսարանում գործող «Ուսանողների առողջության և բարեկեցության կենտրոնների կազմակերպություն» հասարակական կազմակերպության անդամներից մեկը, որն ուղիներ էր փնտրում բարելավել զարգացող համայնքներում բնակվող անհատների կյանքի որակը Քեյփ Մետրոպոլիտենի տարածքում։
1947 թվականին ավարտելուց հետո նա վերադարձել է հիմնական համալսարանական մասնաճյուղ՝ հոգեբանություն ուսումնասիրելու և աշխատել համալսարանի մանկական կլինիկայում։ Ամուսնացել է համալսարանի դասխոս Հիլել Աբե Շապիրոյի հետ։
Տեղափոխվել են Յոհանեսբուրգ, որտեղ սկզբից աշխատանքի է անցել Ալեքսանդրա թաունշիփ տուբերկուլյոզի կլինիկայում, հետագայում որպես մատենավար Թարա հիվանդանոցում։
Ելնելով աշխատանքային փորձից հանգել է այն եզրակացության, որ պետք է կարիերա ծավալի վերականգնողական կրթության ոլորտում, կոնկրետ նպատակ ունենալով այնպիսի երեխաների ախտորոշման և բուժման համար հարմարություններ մշակելը, որոնց հուզական և կրթական կարիքները չեն ապահովվել հիմնական կրթական համակարգում։ սկսել է աշխատել այնպիսի երեխաների հետ, որոնք որոնք ունեին ուսուցման հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հուզական վարքագծային խնդիրներ, դիսլեքսիա և դիսպրաքսիա։
Իր ամուսնու և մի խումբ այլ ծնողների հետ կարևոր դերակատարություն է ունեցել Հարավային Աֆրիկայի առաջին բազմառասսայական Վուդմիդ ավագ դպրոցի բացման գործում[7]։
Գործունեության ընդլայնմանը զուգահեռ ավելի մեծ տարածքներ ուենալու անհրաժեշտությունը հանգեցրել է 1966 թվականին Յոհանեսբուրգում Ջափարի դպրոցի հիմնադրմանը։
Դպրոցն ընդարձակվել է և հնարավորություն ունեցել ընդունելու ավելի մեծ թվով երեխաների, ինչպես նաև հատուկ մանկավարժների համար գիտաժողովներ անցկացրել ու աշխատանքային տողաբաշխումներ կատարել[3]։ Հենց սկզբից Ջափարին գործել է ոչ-ռասսայական հիմքի վրա, կրթաթոշակներով ապահովել սևամորթ աշակերտներին՝ հիմնական դպրոցներում ուսանելու համար։
1977 թվականին 52 տարեկանում իր վաղաժամ մահից հետո եղել է անորոշության մի շրջան, որին հաջորդել է դպրոցի՝ նոր վայրում վերաբացումը։ Բժիշկ Մաչանիկի աշխատանքը կրթական հետազոտությունների ոլորտում ճանաչվել է Հարավային Աֆրիկայի բժշկության համալսարանի կողմից և այն ստեղծել է Սոնիա Մաչանիկի անվան ճանապարհորդական կրթաթոշակ[8]։ Մահից հետո հիմք է դրվել նաև իր անվամբ հիշատակի դասախոսություններին[9]։ 2002 թվականի հունվարից դպրոցի տնօրենը Սթիվ Ռիզն է[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.