From Wikipedia, the free encyclopedia
Սոլսբերին (անգլ.՝ Salisbury, New Sarum), քաղաք է Մեծ Բրիտանիայում, Անգլիայի Ուիլթշիր կոմսության հարավարևելքում։ Այն տեղակայված է Սոլսբերյան հարթավայրում՝ Էյվոն գետի ափին։ Սոլսբերի վարչական շրջանի կենտրոնն է։ Բնակչությունը 2011 թ. մարդահամարի տվյալների համաձայն՝ մոտ 40000 է։
Քաղաք | ||
---|---|---|
Սոլսբերի | ||
Salisbury | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Ենթարկում | Ուիլթշիր կոմսություն | |
Շրջան | Հարավարևմտյան Անգլիա | |
Համայնք | Ուիլթշիր | |
Մակերես | 11,3 կմ² | |
Պաշտոնական լեզու | անգլերեն | |
Բնակչություն | 40302 մարդ ((2011 թ. մարդահամար)) | |
Ժամային գոտի | UTCUTC0, ամառը [[UTCԱրտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «utc»։Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «utc»։]] | |
Հեռախոսային կոդ | 01722 | |
Փոստային դասիչ | SP1, SP2 | |
Պաշտոնական կայք | salisburycitycouncil.gov.uk | |
| ||
Սոլսբերի քաղաքը հիմնադրվել է 1220 թվականին, սակայն նախկինում քաղաքի վայրում բնակավայր է եղել։ Օլդ Սերամ բլրի վրա նեոլիթյան շրջանի բնակավայրի հետքեր են հայտնաբերվել։ Բլուրը Երկաթե դարում ամրոց է եղել։ Հռոմեացիներն ամրոցը կոչել են “Sorviodunum”։ Քաղաքի տարածքում հաստատված սաքսոններն այն կոչել են "Searesbyrig"[1], իսկ նորմանները կառուցել են "Seresberi" ամրոցը[2]։
Սոլսբերիի առաջին տաճարը կառուցվել է արքեպիսկոպոս Օսմունդի կողմից 1075-1092 թվականներին։ Նույն վայրում ավելի մեծ շենք է կառուցվել 1120 թվականին։ Այդուհանդերձ, հոգևորականության և զինվորականության միջև վատ հարաբերությունների պատճառով որոշվել է տաճարի կառուցումը տեղափոխել այլ վայր։
1219 թվականին Օլդ Սերամի արքեպիսկոպոս Ռիչարդ Փուրը որոշել է նոր քաղաք ու տաճար կառուցել իր հողատարածքում՝ Էյվոն գետի ափին։ 1220 հիմնվել է Նյու Սերամ բնակավայրը, որն էլ հայտնի է Սոլսբերի անունով։
Նոր տաճարի շինարարությունը սկսել է Փուրը 1221 թվականին։ Շինարարության հիմնական մասն ավարտվել է 38 տարում։ Այն անգլիական վաղ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է։
Սոլսբերին տեղակայված է հովտային վայրում։ Երկրաբանական կառուցվածքում, ինչպես Ուիլթշիրի և Հեմփշիրի մեծ մասում, գերակշռում է կավճային շերտը։
Քաղաքի միջով հոսող գետերի հունը փոխվել է հանրային այգիները ոռոգելու նպատակով։ Այգիները, հատկապես Եղիսաբեթ թագուհու այգին, մեծ ժողովրդականություն են վայելում։
Սոլսբերին Սաութհեմփթոն նավահանգստից 30 կմ հեռավարության վրա է։
2011 թվականի մարդահամարի համաձայն՝ Սոլսբերիի բնակչությունը 40.302 մարդ է՝ չհաշված քաղաքի մի շարք արվարձանների բնակչությունը։
Բնակչության 95.73%-ը սպիտակ է (91%-ը՝ սպիտակ բրիտանացի), 2.48%-ը՝ ասիացի, 0.45%-ը՝ սև, 1.15%-ը՝ խառը[3]։ Քաղաքի բնակիչների 86.43%-ը ծնվել է Անգլիայում։
Սոլսբերիի բնակիչների 62.49%-ն իրեն համարում քրիստոնյա, 27.09%-ը կրոն չունի, իսկ 8.02%-ը հրաժարվել է նշել դավանանքը[4]։ Մուսուլմանների, բուդդիստների, հինդուիստների թիվը չի գերազանցում մեկական տոկոսը։
Բնակչության 95.89%-ի մայրենի լեզուն անգլերենն է, 1.2%-ինը՝ լեհերենը։
1226 թվականին Հենրիխ 3-րդ արքան Սոլսբերիի եպիսկոպոսին իրավունք է տվել քաղաքում և դրա շրջակայքում տոնավաճառ անցկացնել[5]։ 1227 թվականից սկսած կանոնավոր կերպով տոնավաճառներ են անցկացվում։
15-րդ դարում շուկայում քարե խաչեր են տեղադրվել, որոնք ցույց էին տալիս, թե արհեստագործական ու գյուղատնտեսական ինչ ապրանքներ կարելի է գտնել տվյալ հատվածում։ Ներկայիս դրությամբ պահպանվել է միայն ընտանի թռչունների պատկերով խաչը։ Ներկայում էլ տոնավաճառն անց է կացվում հոկտեմբերի երրորդ երկուշաբթիից սկսած և տևում է 3 օր։
Քաղաքի տնտեսությանն ու առևտրին նպաստում է հանրահայտ Սթոունհենջ մեգալիթյան հուշարձանը, որը Սոլսբերիից 13 կմ հեռավորության վրա է։
Տեղի բնակչության հիմնական գործատուներն են Salisbury District Hospital-ը, Friends Life-ը։
Սոլսբերիում, ինչպես Մեծ Բրիտանիայի մեծ մասում, գերիշխող է օվկիանոսային կլիման։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սոլսբերիում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 13,6 | 15,7 | 21,3 | 25,9 | 27,5 | 33,7 | 34,5 | 34,2 | 27,8 | 26,2 | 17,6 | 14,3 | 34,5 |
միջին առավելագույնը (°C) | 6,9 | 7,3 | 9,8 | 12,4 | 16,1 | 18,9 | 21,7 | 21,4 | 18,2 | 14,1 | 10,0 | 7,8 | 13,8 |
միջին նվազագույնը (°C) | 1,1 | 1,0 | 2,8 | 3,8 | 6,8 | 9,5 | 11,8 | 11,7 | 9,6 | 6,9 | 3,6 | 2,2 | 5,7 |
բացարձակ նվազագույնը (°C) | −12,4 | −9,6 | −9,6 | −4,7 | −2,4 | −0,1 | 4,4 | 3,6 | −0,1 | −3,4 | −6,4 | −11,3 | −12,4 |
տեղումների քանակը (մմ) | 76,4 | 52,9 | 59,0 | 48,2 | 52,1 | 55,1 | 40,5 | 57,1 | 64,5 | 70,9 | 73,2 | 85,9 | 735,6 |
Աղբյուր՝ Met Office[6] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.