From Wikipedia, the free encyclopedia
Սոլարիս (լեհ.՝ Solaris), լեհ գրող Ստանիսլավ Լեմի կողմից 1961 թվականին գրված գիտաֆանտաստիկ վեպ։ Այն ցույց է տալիս հետազոտական կայանի գիտնականների խմբին, ովքեր փորձում են ուսումնասիրել «Սոլարիս» մոլորակը և դրա վրա գտնվող օվկիանոսը։ Վեպը Լեմի ամենահայտնի գործերից է[2]։
Սոլարիս լեհ.՝ Solaris | |
---|---|
Հեղինակ | Ստանիսլավ Լեմ[1] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հոգեբանական վեպ, կոշտ գիտական ֆանտաստիկա, planetary romance?, գիտական ֆանտաստիկա, փիլիսոփայական գեղարվեստական գրականություն և metaphysical science fiction? |
Բնօրինակ լեզու | լեհերեն |
Կերպար(ներ) | Kris Kelvin?, Harey?, Snaut? և Sartorius? |
Ստեղծման տարեթիվ | 1960 |
Նկարագրում է | Solaris? |
Երկիր | Լեհաստան |
Հրատարակման տարեթիվ | 1961 |
Թարգմանիչ | Irmtraud Zimmermann-Göllheim?, Przemysław Wierzbowski? և Dmitry Bruskin? |
Solaris (novel) Վիքիպահեստում |
Գրքի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, հայտնի ֆիլմերից են՝ Անդրեյ Տարկովսկու 1972-ին թողարկված ֆիլմը և Սթիվեն Սոդերբերգի 2002-ին թողարկված ֆիլմը, թեև Լեմը ավելի ուշ նշեց, որ այս ֆիլմերից և ոչ մեկը չի արտացոլում գրքի թեմատիկ շեշտադրումը[3]։
Հոգեբան Քրիս Քելվինը Երկրից ժամանում է Սոլարիս կայան։ Կայանում գտնվող գիտնականները տասնամյակներ շարունակ անընդհատ ուսումնասիրել են մոլորակը և մոլորակի վրա գտնվող օվկիանոսը, բայց հիմնականում ուսումնասիրությունները անցել են ապարդյուն։ Մինչ այժմ գիտնականները կազմել են միայն երևույթների մանրամասն նոմենկլատուրա և դեռ չեն հասկանում, թե դրանք իրականում ինչ են նշանակում։ Քելվինի ժամանումից կարճ ժամանակ առաջ կայանի անձնակազմը օվկիանոսը ենթարկեց ավելի ագրեսիվ փորձերի՝ բարձր էներգիայի ռենտգենյան ճառագայթման միջոցով։
Օվկիանոսի արձագանքը ցույց է տալիս գիտնականների անհատականության ավելի խորը, թաքնված կողմերը՝ միաժամանակ ոչինչ չբացահայտելով օվկիանոսի մասին։ Դա անում է նյութականացնելով ֆիզիկական սիմուլակրաները, ներառյալ մարդկայինը։ Քելվինը դիմակայում է իր մահացած սիրելիի մասին հիշողություններին և նրա ինքնասպանության մեղքի զգացմանը։ Մյուս հետազոտողների «հյուրերը» միայն ակնարկվում են. Սոլարիսի գործունեությունը հասկանալու համար մարդկային բոլոր ջանքերն ապարդյուն են դառնում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.