From Wikipedia, the free encyclopedia
Սյուզի (1948 — մարտի 20, 1969), շիմպանզեի էգ, Ճապոնիայի Ուէնո կենդանաբանական այգի է բերվել ԱՄՆ-ից։ Կարողացել է կատարել տարբեր հնարքներ՝ քշել է հեծանիվ, քայլել ոտնացուպերով, չմուշկներ քշել։ Ժողովրդականություն է վայելել[1] և շուտով դարձել է Ուէնո կենդանաբանական այգու խորհրդանիշը։ 1956 թվականին համազգային ճանաչում է ստացել կենդանաբանական այգի այցելած կայսր Հիրոհիտոյի հետ ձեռքսեղմումի պատճառով։
Մինչև 1945 թվականը Ուէնոյում չորս շիմպանզե կար, որոնք ստացվել էին Գերմանիայից կենդանաբանական այգիների միջև փոխանակման ծրագրով։ Դրանցից երկուսը՝ չորսամյա արու և էգ շիմպանզեները, բերվել էին 1938 թվականին, բայց 1939 թվականին սատկել էին տուբերկուլոզից։ Հաջորդ երկուսը բերվել էին 1941 թվականին, բայց սատկել էին 1943 և 1945 թվականներին։ Երեքամյա Սյուզին ԱՄՆ-ից բերվեց 1951 թվականին։ Նրան ըստ պայմանագրի գնել էր Կալիֆոռնիայի առևտրական մի ընկերություն Հերմոս Բիչից։ Որոշ ժամանակ անց ձեռք են բերել յոթամյա արու շիմպանզե Բիլին։
Սյուզիին կցված էին երկու աշխատակից, որոնց խնդիրն էր մինչև կենդանաբանական այգու 70-ամյակը, որ կայանալու էր 1952 թվականին, սովորեցնել տարբեր հնարքներ։ Սյուզին շատ լավ վարժվում էր, և սովորեց քշել հեծանիվ, քայլել ոտնացուպերով, չմուշկներ քշել, օղակներ նետել, ծափ տալ, ձեռքերի վրա կանգնել, սեղմել լուսանկարչական խցիկի կոճակը և դաշնամուրի վրա պարզ եղանակներ նվագել։ Նրա վարժությունները որոշ ժամանակ ընդհատվեցին, քանի որ երեք մետր բարձրությունից ընկել, և ոտքի թաթը վնասել էր։
Սյուզին 1952 թվականին հաջող ելույթ ունեցավ, և շարունակեց իր ելույթները կենդանաբանական այգու բաց բեմում հետագա տարիներին։ 1956 թվականի ապրիլի 20-ին կենդանաբանական այգի է այցելել Հիրոհիտո կայսրը։ Սյուզին, որ իր բեմական զգեստով՝ վանդակավոր փեշ, գլխարկ և շապիկով, հեծանիվ էր վարում, տեսնելով կայսրին մոտեցել և ձեռք է պարզել նրան։ Որոշ վարանումից հետո կայսրը սեղմել է կապիկի մեկնած ձեռքը։ Բարձրաստիճան այցելուի ձեռքսեղմումը նկարահանել են լրագրողները և նկարը հայտնվել է նույն ճրվա երեկոյան թերթերում։
1955 թվականի հուլիսից Սյուզին տառապել է հաստ աղիքի հիվանդությունից, և 1957 թվականի հունվարի 20-ից պաշտոնապես ուղարկվել է թոշակի։ Բիլի հետ նա հաշտ է ապրել, բայց հրաժարվել է զույգվել, և այդ պատճառով սերունդ չի ունեցել։ Սյուզիին բուժելու նպատակով կենդանաբանական այգու աշխատակիցները հրավիրել են Կոմագոմէ հիվանդանոցի գլխավոր վիրաբույժին, որը վիրահատել է կապկին։ Երկու ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո Սյուզին կազդուրվել և ապրել է ևս 12 տարի։ 1969 թվականին նրա վիճակը կտրուկ վատացել է, շտապ վիրահատությունը նրան չի փրկել և երկու օր անց նա մահացել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.