![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/62/Susan_Lucci_Heart_Truth_2009.jpg/640px-Susan_Lucci_Heart_Truth_2009.jpg&w=640&q=50)
Սյուզան Լուչի
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Սյուզան Լուչի (անգլ.՝ Susan Lucci, դեկտեմբերի 23, 1946(1946-12-23)[1][2], Scarsdale, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի, ձեռնարկատիրուհի, բանաստեղծուհի և հեռուստահաղորդավարուհի, որը պատմության մեջ է մտել «Իմ բոլոր երեխաները» հեռուստասերիալում խաղացած Էրիկա Քեյնի դերի շնորհիվ։ Կերպարը ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ համարվում է մշակութային սրբապատկեր[5][6][7][8][9][10], իսկ «TV Guide», «The New York Times» և «Los Angeles Times» տաբլոիդները Լուչիին շնորհել են «Հեռուստատեսային առաջատար օրվա տիկին» տիտղոսը[11]։ 1991 թվականից նա դարձել է հառուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհին՝ տարեկան 1 մլն դոլար աշխատավարձով[12]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1946(1946-12-23)[1][2] (77 տարեկան) |
Ծննդավայր | Scarsdale, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Կրթություն | Marymount College, Tarrytown? և Garden City High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և գործարար |
Ամուսին(ներ) | Helmut Huber? |
Երեխա(ներ) | Liza Huber? և Andreas Huber? |
Պարգևներ և մրցանակներ | |
susanlucci.com | |
1978 թվականից ի վեր ամեն տարի Լուչին ռեկորդային ձևով 21 անգամ դրամատիկական սերիալում կանացի լավագույն դերի համար առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի և առաջին անգամ այն ստացել է միայն 1999 թվականին։ Երբ հայտարարվել է հաղթողի անունը, լսարանը թնդացել է ծափահարություններից, որը շարունակվել է մի քանի րոպե։ Դրանից հետո դերասանուհին բարձրացել է բեմ և օպերատորների տեսախցիկները նկարահանել են սերիալի խաղընկերներին և աստղ Օփրա Ուինֆրիին, որը շտապել է շնորհավորել դերասանուհուն հաղթանակի կապակցությամբ[13]։
1996 թվականին «TV Guide»-ը «50 մեծագույն հեռուստատեսային սրբապատկերներ և պատմություններ» ցուցակում նրան շնորհել է 37-րդ հորիզոնականը[14]։ 2005 թվականին «Հոլիվուդյան փառքի ծառուղում» նա արժանացել է սեփական աստղին[15], իսկ 2006 թվականին ներառվել է Հեռուստատեսության փառքի սրահում։ Լուչին խաղացել է հեռուստատեսային բազմաթիվ ֆիլմերի գլխավոր դերերում, նկարահանվել է «Saturday Night Live» և «Գեղեցկուհիները Քլիվլենդում» կատակերգական շոուներում, ինչպես նաև երկար տարիներ արտադրել է իր՝ «The Susan Lucci Collection» անվամբ ապրանքատեսակը, որն իր մեջ ներառել է մաշկի և մազերի խնամքի միջոցներ, օծանելիք և ներքնազգեստ[16]։