From Wikipedia, the free encyclopedia
Սկուբա դայվինգ (անգլ.՝ Scuba diving), ստորջրյա սուզումների տեսակ, որի ժամանակ սուզորդը օգտագործում է ստորջրյա շնչառական ապարատ։ Ի տարբերություն սուզումների մյուս եղանակների՝ շունչ պահած սուզում (անգլ.՝ free diving) կամ մակերեսից մղվող օդով սուզում, սկուբա դայվերները կրում են իրենց հետ, իրենց սեփական շնչելու օդի աղբյուրը՝ սովորաբար սեղմված օդը։ Սա թույլ է տալիս նրանց ավելի ազատ տեղաշարժվել քան մակերեսից մղվող օդով սուզորդներին, իսկ պահած շնչով սուզման համամեմատ՝ սկուբա դայվերները կարող են շատ ավելի երկար ժամանակ գտնվել ջրի տակ[1]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շնչառական սարքավորումները կարող են լինել օդի բաց շղթայով, որոնց արտաշնչած օդը արտանետվում է դուրս, կամ փակ, կիսափակ օդի շղթա ունեցող լինել, որոնցում արտաշնչած օդը մաքրվում է ածխածնի երկօքսիդով, հագեցվում է թթվածնով և մատակարարվում է կրկին շնչելու համար։ Ստորջրյա սուզումների ընթացքում սկուբա դայվերները տեղաշարժվում են սովորաբար ոտքերին հագցրած լաստերի կամ արտաքին շարժիչի օգնությամբ` ստորջրյա բուքսիրների կամ մակերեսից շարժիչային տրանսպորտին պարանով ամրացված։
Քսաներորդ դարի սկզբներում գոյություն ունեին երկու հիմնական տեսակի ստորջրյա շնչառական ապարատներ, օդի բաց շղթայով (արտաշնչած օդը արտանետվում է) և օդի փակ շղթայով(արտաշնչած ոդը վերարտադրվում է)։
Ռեբրիզերները առաջին անգամ մշակվել են ռազմական նպատակներով օգտագործման համար, քանզի ապահովում էին գաղտնիություն օգտագործողներին։ Առաջին ֆինանսական առումով հաջողված ռեբրիզերը նախագծված և պատրաստված է եղել անգլիացի սուզվող ինժեներ` Հենրի Ֆլուսի կողմից 1878-ին, Լոնդոնում Siebe Gorman ընկերությունում աշխատելիս։ Նրա SCBA (ինքնամփոփ շնչառական ապարատ) բաղկացած էր ռետինե դիմակից միացված շնչառական սարքին, որը պարունակում էր, 50-60%-ոց թթվածին մատակարարվող պղնձե բալոնից և արտաշնչած CO2-ը կապելու համար նախատեսված կծու պոտաշի լուծույթով մշակված պարանից։ Ֆլուսը իր սարքը փորձարկել էր սկզբից ջրով ավազանում, ապա մեկ շաբաթ անց բաց ջրում սուզվելով մոտ 5.5 մետր խորության վրա։ Նա ստացել էր վնասվածք ջրի մակերևույթին չափից դուրս արագ բարձրանալու պատճառով։ Այս համակարգը հնարավորություն էր տալիս մոտ երեք ժամ գտնվել ջրի տակ։
Սըր Ռոբերթ Դավիսը, Siebe Gorman-ի ղեկավարը, իր գյուտով կատարելագործեց թթվածնային ռեբրիզերը 1910 թվականին և այդ սարքրերը առաջին մասսայական արտադրության մեջ դրված ռեբրիզերներն էին։ Ռեբրիզերները լայն տարածում ստացան միայն սառը պատերազմից հետո։ Այդ տարիներին համարվում էր, որ կոմունիստական դաշինքի հարձակման ռիսկը նվազել է, զինված ուժերը արդեն կարիք չունեին խիստ վերահսկողության տակ պահել այս սարքի օգտագործումը։ Ռեբրիզերները ակտիվորեն սկսեցին օգտագործվել առօրյա կյանքում։
Առաջին կոմերցիոն հաջողված բաց շղթայով շնչառական սարքը անվանում էին Ակուալանգ(Aqualung)՝, Իվ Ժակ Կուստոյի և Էմիլ Գանյանի կողմից մշակված, ճկուն խողովակները միացված էին մարդու մեջքին ամրացված սեղմված օդով բալոնին։ Այդ ճկուն խողովակներով և ճնշման կարգավորիչի օգնությամբ օդը մատակարարվում էր սուզորդին, իսկ արտաշնչաց օդը դուրս էր մղվում։
Ակվալանգ բառը ամբողջ աշխարհում ընկալվում է որպես «Aqualung» ընկերության ապրանքային նշան, սակայն Խորհրդային Միության տարածքում այս բառը նշանակում էր ստորջրյա շնչառական սարք, իսկ սուզորդներին անվանում էին ակվալանգիստ։ Խորհրդային Միության փլուզումից հետո ակվալանգիստ բառը դուրս մղվեց և ավելի լայն տարածում ստացավ դայվեր բառը։
Ըստ տեսակի դայվինգը կիռարվում է տարբեր ասպարեզներում ինչպիսին են՝
Միայն միջազգային հանրաճանաչ կազմակերպության կողմից տրված հավաստագրի դեպքում դուք կարող եք վարձակալել անհրաժեշտ սարքավորումները սիրողական սուզում իրականացնելու համար։ Ի դեպ PADI-ին ներկայացված է նաև Հայաստանում։
անցում նեղ ստորջրյա թունելով առանց հպվելու թունելի պատերին ծանր իրերի բարձրացում հատակից ջրի մակերևույթի վրա և այլն։
Հիմնական սարքերը և հանդերձանքը, որոնք թույլ են տալիս մարդուն երկար գտնվել ջրի տակ
Վերջին տարիներում սիրողական դայվինգը լայն տարածում է ստանում Հայաստանում։ Բաց ջրում սուզումները հիմնականում իրականանում են Սևանա լճում։ Լիճը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1916 մետր բարձրության վրա և սուզումը այստեղ համարվում է բարձր լեռնային(altitude diving)։ Այդ սուզումները խորության հետ կապված ունեն որոշակի յուրահատկություններ։ Առավելագույն խորության սահմանները տարբերվում են ծովի մակերևույոթից սուզման համեմատ։ Սևանի ստորջրյա բուսական և կենդանական աշխարհը հարուստ չե։ Սակայն այստեղ կարելի իրականացնել հնագիտական նպատակներով սուզումներ շատ տեսարժան են հրաբխային ծագում ունեցող ժայռերը։ Ստորջրյա աշխարը հարստացվում է նաև արհեստական լանդշաֆտներով, որոնք ստեղծվում են խորտակված նավերից և այլ կառույներից։
Հայաստանում գործում է միջազգային PADI-ի կազմակերպության կողմից արտոնագրված հրահանգիչ, Մամիկոն Հակոբյանը ով լիազորված է սովորեցնել ու տրամադրելու PADI հավաստագիր, ինչը նպաստեց դայվինգի կտրուկ զարգացմանը։ 2014-ի սեպտեմբերին Տիգրան Ազիզբեկյանի (AOWD) նախաձեռնությամբ հայ սուզորդները կազմակերպել էին պատմասիրողական արշավ դեպի Վանա լիճ և այնտեղ սուզումներ իրականացրել։ Ուսումնասիրել և նկարահանել էին Ախթամար կղզու մոտակայքում մոտ 10 մետր խորության վրա գտվող հին ժամանակներում մարդու կողմից կառուցած շինություններ։ Սա հստակ վկայում է այն մասին, որ Վանա լճի ջրի մակարդակը ժամանակին եղել է շատ ավելի ցածր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.