From Wikipedia, the free encyclopedia
Ռազմական հեղաշրջում Սիրիայում (արաբերեն․ الورة ال .امن من .ار), կամ Մարտի 8-ի հեղափոխություն (արաբերեն․ الورة الاامن مناار), Սիրիայում իշխանության զավթում Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության Սիրիայի տարածաշրջանային բաժանմունքի Ռազմական կոմիտեի կողմից։ Խռովարարները ոգեշնչվել են Իրաքի տարածաշրջանային մասնաճյուղի հաջող ռազմական հեղաշրջումից։
Սիրիայի պետական հեղաշրջումը 1963 թվականին | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սառը պատերազմ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Բաաս կուսակցության Սիրիայի տարածաշրջանային բաժանմունքի զինվորական կոմիտե | Սիրիայի Կառավարություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
* Զիադ ալ-Հարիրի
|
* Նազիմ ալ-Քուդսի
| ||||||||
Ընդհանուր կորուստներ | |||||||||
820 սպանված[1] |
Հեղաշրջումն առաջարկվել է ռազմական կոմիտեի կողմից, այլ ոչ թե կուսակցության Քաղաքացիական ղեկավարության։ Սակայն կուսակցության առաջնորդ Միշել Աֆլյակը համաձայնություն է տվել իշխանափոխությանը։ Հեղաշրջումն ի սկզբանե նախատեսված էր մարտի 7-ին, սակայն հետաձգվել էր այն բանից հետո, երբ կառավարությունը հայտնաբերեց դավադիրների ժողովի վայրը։
1962 թվականին Բաաս կուսակցության Սիրիայի տարածաշրջանային բաժանմունքի ռազմական կոմիտեն իր ժամանակի մեծ մասն անցկացրել է հանրապետությունում իշխանության զավթման օպերացիայի պլանավորման գործին։ Արդյունքում Կոմիտեն որոշել է, որ անհրաժեշտ է գրավել Ալ-Կիսվայի և Քաթանի երկու ռազմական ճամբարները, ինչպես նաև վերահսկողության տակ վերցնել Ալ-Կիսվայի 70 զրահատանկային բրիգադ, Հոմս քաղաքի ռազմական ակադեմիան և Դամասկոսի ռադիոկայանը:[2]
Հաջող հեղաշրջման համար ռազմական կոմիտեն պետք է ապահովի սիրիական սպայական կորպուսի որոշ հատվածների աջակցությունը։ ՄԱՀ-ի փլուզումը, զուգորդված խռովություններով, թողեց սպայական կորպուսը լիակատար խառնաշփոթի մեջ։ Դրա համար էլ հակակառավարական քարոզչությունն արագ արմատավորվեց սպաների շարքերում։ Այդ ժամանակ սպայական կորպուսը բաժանված էր հինգ տարբեր խմբերի ՝ Դամասկոսի խումբը, որը հավատարիմ էր հին ռեժիմին, Աքրամ Ալ Հավրանիի կողմնակիցների խումբը, Նասերիստների խումբը, Բաաս կուսակցությունը և «անկախների» խմբակցությունը։[3] Նասերիտների խումբը դարձել է Բաասի դաշնակիցը այն ժամանակ, երբ նրանք սատարում էին նախագահի Գամալ Նասերին և Միացյալ Արաբական Հանրապետությանը (ՄԱՀ)։
Նասերիստների հետ ռազմական կոմիտեի դաշինքի շնորհիվ գաղտնի բանակցություններ են կայացել ռազմական հետախուզության ղեկավար ՝ գնդապետ Ռաշիդ Ալ-Քութայնիի և Հոմսում ռազմական բրիգադի հրամանատար ՝ գնդապետ Մուհամեդ ալ-Սուֆիի հետ:[4]
Ռազմական կոմիտեի կողմից հեղաշրջման նախապատրաստումը դատապարտվեց Բաասի քաղաքացիական թևի կողմից։ Մեղադրանքի պատճառը գործող իշխանությունների կողմից կուսակցությանը բռնաճնշումներից պաշտպանելու փորձն էր։ 1962 թվականի մայիսի 8-ին Բաաս կուսակցության կայացած 5-րդ ազգային կոնգրեսում որոշում է կայացվել Աֆլակին թողնել որպես կուսակցության գլխավոր քարտուղար։[5]
Ի տարբերություն Իրաքի ՝ Բաասի սիրիական տարածաշրջանային բաժանմունքը ժողովրդի մեջ զանգվածային աջակցություն չի ունեցել։[5] Աֆլակը այդ մասին զգուշացրել է գաղափարակիցներին, սակայն նրա մտավախությունները ոչ ոք չի կիսել, և հեղաշրջումը նշանակվել է մարտի 7-ին։ Սակայն այդ օրը ռազմական հետախուզությունը ներխուժել է բնակարան, որտեղ նրանք ծրագրել էին ժողով կազմակերպել։ Եվ Ասադը որոշում է կայացրել հեղաշրջումը հետաձգել մինչև մարտի 8-ը։[6]
Մարտի լույս 8-ի գիշերը տանկերն ու ստորաբաժանումները սկսել են շարժվել դեպի Դամասկոս։ Այդ ժամանակ բաասիստները կարողացել են վերահսկողություն ստանալ Սուվեյդում տեղակայված երկրորդ բրիգադի նկատմամբ։ Հայտնվելով շրջափակման մեջ ՝ 70-րդ զրահատանկային բրիգադի հրամանատար գեներալ-լեյտենանտ Աբդ ալ Քարիմը հանձնվել է, իսկ նրա պաշտոնը զբաղեցրել 70-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարի պաշտոնակատար Մուհամմադ Ումրանը։ Քաթանի զորքերը, որոնք տեղակայված են եղել Դամասկոսի հարավ-արևմուտքում, չեն միջամտել, քանի որ տեսել են, որ Վիդադ Բաշիրը վերահսկում է Դամասկոսի նահանգի կապը։[6] Ալ-Կիսվայի և Քաթանի ուժերը չեզոքացվել են, իսկ ալ-Հարիրիի զորքերը գնացել են Դամասկոս։ Քաղաքում նրանք սկսել են հսկիչ անցակետեր և ճանապարհներին շրջափակումներ տեղադրել, գրավել մի քանի կարևոր օբյեկտներ, ինչպիսիք են կենտրոնական փոստատարը։ Կապիտան Սալիմ Խաթումը իր ենթակաների հետ գրավել է ռադիոկայանը։ Պաշտպանության նախարարության շտաբ-բնակարանը վերցվել է առանց մարտի, իսկ գլխավոր հրամանատար Զահր ադ-Դինին ձերբակալել են։ Ավելի ուշ հայտնաբերվել և ձերբակալվել է նախագահ Նազիմ ալ Քուդսին։
Ասադը գլխավորել է համակիրների մի փոքր խումբ ՝ Դամասկոսից 40 կմ հյուսիս-արևելք գտնվող Դումայր ավիաբազայի գրավման համար։ Ավիաբազայում որոշ ինքնաթիռների հրահանգվել է ռմբակոծել ապստամբների դիրքերը։ Նախատեսվում էր, որ Ասադը ալ-Հարիրիի բրիգադից մարդկանց կբերի մինչև լուսաբաց ավիաբազան գրավելու համար, որպեսզի կանխի օդային հարվածները։ 70-րդ զրահատանկային բրիգադի կապիտուլյացիայի համար ավելի շատ ժամանակ է ծախսվել, քան սպասվում էր․ Ասադի ուժերը հետ էին մնում պլանավորածից։ Երբ Ասադի ուժերը հասել են բազայի մուտքի մոտ, ժամանակը մոտենում էր կեսօրին։ Ասադը իր գործակալին ուղարկել է հրամանատարներին տեղեկացնելու, որ նա կսկսի գնդակոծել բազան, եթե նրանք չհանձնվեն։ Նրանց կապիտուլյացիայի մասին երկու կողմերը բանակցություններ սկսեցին։ Ասադի խոսքով ՝ իրենց ուժերը կարող էին հաղթել մարտում, եթե այն տեղի ունենար։
Ավելի ուշ այդ նույն օրը բոլոր ապստամբները հրավիրվել էին բանակի շտաբ ՝ հեղափոխության հաջող ավարտը տոնելու համար։[7] Հեղաշրջումը բնակչության շրջանում, ընդհանուր առմամբ, անարձագանք էր։[8] Հեղաշրջման ժամանակ 820 մարդ է սպանվել, ևս 20-ը մահապատժի ենթարկվել հեղաշրջումից անմիջապես հետո:[1]
Նասերիստները դեռևս պահպանել են բանակի ազդեցության համեմատաբար բարձր մակարդակը ՝ չնայած «զտումներին», և հուլիսի 18-ին Ջասեմ Ալվանի ղեկավարությամբ և եգիպտական հետախուզության օգնությամբ նրանք փորձել են նոր հեղաշրջում իրականացնել նոր կառավարության դեմ։ Բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Արդյունքում հեղաշրջումը ձախողվել է։ 27 մասնակից սպաներ ձերբակալվել և մահապատժի են ենթարկվել։ Նախագահ Լուայ Ալ-Աթասին հետագայում հրաժարական տվեց ՝ ազդարարելով իր անհամաձայնությունը մահապատիժների վերաբերյալ։ Ալվանի ապստամբության ձախողումը նշանավորեց սիրիական ռազմական և քաղաքացիական հաստատություններում նասերիստների զգալի ազդեցության ավարտը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.