From Wikipedia, the free encyclopedia
Սիկհեր (եզակի՝ սիկհ, [[Սանսկրիտ| .՝ਸਿੱਖ), Հնդկաստանում ապրող ժողովուրդ, սիկհիզմի հետևորդները։ Փունջաբցիներից հետո թվաքանակով երկրորդն են։ Սիկհեր նաև ապրում են հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում, Ֆիջի կղզում, Մեծ Բրիտանիայում։ Խոսում են Հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող Փունջաբի լեզվով։ Սիկհերի կրոնը սիկհիզմն է, որը ծագել է հինդուիզմի և իսլամի միջավայրում։
17-18-րդ դարերում սիկհերը երկարատև պայքար են մղել Մեծ Մողոլների դինաստիայի դեմ և Փունջաբում կարողացել են ստեղծել իրենց պետությունը (1765-1849 թվականներ)։ Հենց այնտեղ էլ առաջացել է սիկհիզմը՝ որպես բողոք հինդուիզմի կաստայական համակարգի և Մեծ Մողոլների մուսուլմանական դինաստիայի քաղաքական գերիշխանության դեմ։ Սիկհիզմի հիմնադիրը համարվում է Գուրու Նանակը։ Սիկհիզմի ուսմունքը փոխանցվել է 10 գուրուներից (հոգևոր ուսուցիչներ)։ Գուրուն սիկհիզմի կրոնական համայնքի հոգևոր առաջնորդի տիտղոսն է։ Սիկհերի սրբազան քաղաքը Ամրիթսարն է, որը վերածվել է նրանց հոգևոր կենտրոնի։
1849 թվականին անգլիացիների դեմ կռվում, սիկհերը պարտվեցին, որից հետո Փունջաբը միացվեց Բրիտանական Հնդկաստանին[4]։ 1947 թվականին Բրիտանական Հնդկաստանը բաժանվեց Պակիստանի և Հնդկաստանի միջև։ Մուսուլմանների և սիկհերի միջև առաջացած արյունահեղ կոնֆլիկտների պատճառով բոլոր սիկհերը բնակություն հաստատեցին Հնդկաստանում։ 1966 թվականին Փունջաբ նահանգի տարածքը կրճատվեց ի հաշիվ նորաստեղծ Հարյանա նահանգի։ 1970-ական թվականներին սիկհերի և հինդուսների միջև առաջացան հակասություններ։ Սիկհերը ցանկանում էին ստեղծել Խալիստան պետությունը։ 1980-ական թվականներին Ամրիթսարում գտնվող Ոսկե տաճարը սիկհերի կողմից վերածվեց ամրոցի։ 1984 թվականի հունիսին հնդկական բանակը գրոհով վերցրեց տաճարը, որի արդյունքում զոհվեցին հարյուրավոր սիկհեր։ Նույն թվականի հոկտեմբերին, սիկհերից կազմված իր թիկնապահների կողմից սպանվեց Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին։ Դրա հետևանքը եղավ սիկհերի կոտորածը, որը խլեց հազարավոր մարդկանց կյանք։
Սիկհերի մեծամասնությունը մտնում են ջաթերի կաստայի մեջ, որը Փունջաբի խոշորագույն գյուղական կաստան է։ Շատ սիկհեր զբաղվում են գյուղատնտեսությամբ և բավականին հաջողակ ֆերմերներ են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.