Սիկկիմ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սիկկիմ ( सिक्किम, Sikkim Sikkim ), նահանգ Հնդկաստանի հյուսիս- արեւելքում՝ Հիմալայներում։ Այդ երկրի 28 նահանգների մեջ վերջին տեղն է զբաղեցնում բնակչության թվաքանակով[3]՝ մոտավորապես 594 հազար մարդ (2005 թ.), իսկ տարածքով նախավերջինն է (իր 7096 կմ2 ցուցանիշով գերազանցում է միայն Գոա նահանգին)[4]։ Պաշտոնական լեզուն նեպալերենն է[5], հիմնական կրոններն են հինդուիզմը և բուդդիզմը: Վարչական կենտրոնն ու ամենամեծ քաղաքը Գանգտոկն է[6]:
| ||||
Երկիր | Հնդկաստան | |||
Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ | |||
Մտնում է | Հնդկաստան | |||
Վարչկենտրոն | Գանգթոկ | |||
Ամենաբարձր կետ | Կանչենջանգա | |||
Օրենսդրական մարմին | Սիկկիմի օրենսդիր ժողով | |||
Բնակչություն | ▼657 876 մարդ (2011)[1] | |||
Տարածք | 7096 կմ²[2] | |||
Հիմնադրված է | մայիսի 16, 1975 թ. | |||
Սահմանակցում է | Արևմտյան Բենգալիա | |||
Ժամային գոտի | UTC+5:30 | |||
Փոխարինեց | Kingdom of Sikkim? | |||
ISO 3166-2 կոդ | IN-SK | |||
sikkim.gov.in | ||||
Հեռավոր ու կտրված դիրքը և լեռնային չքնաղ բնությունը նկատի առնելով՝ Սիկկիմը պատկերավոր կերպով անվանում են հիմալայան վերջին Շանգրի-Լա[7][7]։
Արևմուտքում սահմանակից է Նեպալին, հյուսիսում և արևելքում ՝ Չինաստանին, հարավ-արևելքում՝ Բութանին, հարավում՝ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգին։ Հիմալայներում տեղակայված Սիկկիմ նահանգին բնորոշ է լեռնային տեղանքը։ Գրեթե ամբողջ նահանգը լեռնոտ է, ընդ որում՝ բարձրությունները տատանվում են 280 մետրից (920 ոտնաչափ, հարավում՝ Արևմտյան Բենգալիայի հետ սահմանին) մինչև 8․586 մետր (28․169 ոտնաչափ, հյուսիսում՝ Նեպալի և Տիբեթի մոտ գտնվող լեռներում): Այստեղ՝ Սիկկիմ-Նեպալ սահմանին գտնվող Կանչենջանգան Հնդկաստանի ամենաբարձր և աշխարհի երրորդ բարձրագույն գագաթն է։ Նահանգի ամբողջ տարածքի շուրջ 35 տոկոսն զբաղեցնում է Կանչենջանգայի ազգային պարկը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Սիկկիմը անկախ պետություն էր Չոգյալ դինաստիայի տիրապետության ներքո մինչև 1975 թվականը, երբ հանրաքվե անցկացվեց Հնդկաստանի կազմում ընդգրկվելու կապակցությամբ։
Մինչև 2003 թվականը Չինաստանի կառավարությունը չէր ճանաչում Սիկկիմը որպես հնդկական նահանգ և չինական քարտեզների վրա այն նշվում էր որպես առանձին պետություն: Ի պատասխան Չինաստանի կողմից Սիկկիմի նկատմամբ Հնդկաստանի ինքնիշխանության ճանաչման՝ Հնդկաստանը Տիբեթը ճանաչեց որպես Չինաստանի բաղկացուցիչ մաս։
Նահանգի ընդհանուր տնտեսության մեջ մեծ է գյուղատնտեսության և զբոսաշրջության տեսակարար կշիռը։ Համախառն ներքին արդյունքի ցուցանիշով Սիկկիմը վերջին տեղերից մեկն է զբաղեցնում Հնդկաստանի նահանգների շարքում, բայց նաև զարգացման առավել բարձր աճ ապահովողների թվում է։
Սիկկիմում մարդիկ դեռ հավատում են մոգությանը: Այնտեղ ապրում էր տեղացի մահառաջա Տաշի Մամգալը, որին ժողովուրդը վերագրում էր եղանակը կառավարելու զորություն: Սիկկիմի բնակչության ազգային կազմում գերակշռում են լեպչաները, բութիաները և նեպալիները՝ իրենց ինքնատիպ, միմյանցից տարբերվող ավանդույթներով ու մշակույթով[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.