From Wikipedia, the free encyclopedia
Սիլվեստր կատու կամ Սիլվեստր (անգլ.՝ Sylvester the Cat[1]), կատու, անիմացիոն կերպար «Looney Tunes» և «Merrie Melodies» մուլտֆիլմերում։ Հայտնի է Թվիթիի հետ արկածներով և միշտ հակասական բնավորությամբ։ Նա ամեն կերպ փորձում է բռնել փոքրիկ դեղին ճուտիկին և ուտել։
Սիլվեստրի անունը ծագել է Սիլվեստր կատուների ցեղի անունից։ Սիլվեստրը եղել է 50 ամենաստացված մուլտհերոսների շարքերում[2]։
Սիլվեստրը ունի մեկ որդի՝ Սիլվեստր կրտսերը, որը փորձում է նմանակել իր հորը։ Նրա թշնամիներն են Թվիթին և Սպիդի Գոնսալեզը։ Նա ամեն կերպ փորձում է բռնել Թվիթի ճուտիկին։ Նրա թշնամիներից է նաև Հեկտոր բուլդոգը, քանի որ Հեկտորը շուն է։ Մուլտֆիլմի տարբեր սերիաներում Սիլվեստրը և Հեկտորը միշտ վիճում են, սակայն որոշ դեպքերում նրանք միավորվում են և կռվում թշնամիների դեմ։
Սիլվեստր կատուն որսում է մկներին և ճնճղուկներին, ընկերություն անում աղբանոցի կատուների հետ։ Չի սիրում շներին։ Որոշ պահեր Սիլվեստրը սոված մնալով ստիպված է լինում սնվել աղբանոցում։
Նա շատ է հպարտանում իր կատվային ծագումով և իրեն բարձր գերադասում մյուս հերոոսներից։ Թեև նա շատ խորամանկ է, այնուամենայնիվ նա չի կարողանում բռնել Թվիթիին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.