Սիգիզմունդ I
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սիգի և Մուեդ I (լատին․՝ Sigismundus, գերմ.՝ Siegmund, փետրվարի 14, 1368[1][2], Պրահա, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 9, 1437[3], Զնոյմո[3]), «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր 1410-1437 թվականներին, Հունգարիայի թագավոր (Ժիգմոնդ) 1387-1437 թվականներին, Չեխիայի թագավոր 1419-1421 թվականներին և 1436-1437 թվականներին։ Լյուքսեմբուրգների դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ Ամուսնանալով հունգարացի թագավոր Լայոշ Մեծի դստեր հետ՝ դարձել է Հունգարիայի թագավոր։ Գլխավորել է արևմտաեվրոպացի ֆեոդալների խաչակրաց արշավանքը թուրքերի դեմ և ջախջախվել Նիկոպոլի ճակատամարտում (1396)։ Կոնստանցայի տիեզերաժողովի (1414-1418) նախաձեռնողներից էր և մասնակիցներից, հաստատել է Յան Հուսի մահապատժի որոշումը։ 1421 թվականին գահընկեց է արվել չեխական գահից, վերստին չեխական թագավոր է հռչակվել 1436 թվականին։ Պայքարել է հուսյան հեղափոխական շարժման դեմ։
Սիգիզմունդ I | |
---|---|
Ծնվել է՝ | փետրվարի 14, 1368[1][2] |
Ծննդավայր | Պրահա, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2] |
Մահացել է՝ | դեկտեմբերի 9, 1437[3] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Զնոյմո[3] |
Օրադյա | |
Երկիր | Սրբազան Հռոմեական կայսրություն և Հունգարիա |
Տոհմ | House of Luxembourg? |
միապետ | |
Հայր | Կառլոս IV կայսր |
Մայր | Elizabeth of Pomerania? |
Երեխաներ | Elizabeth of Luxembourg?, N. of Luxemburg, Prince of Hungary?[4] և Յանոշ Հունյադի |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Պարգևներ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.