From Wikipedia, the free encyclopedia
Սթոքպորտ (անգլերեն՝ Stockport), խոշոր քաղաք անգլիական Մեծ Մանչեսթեր վարչաշրջանում։ Գտնվում է 9,8 կմ հարավ Մանչեսթերից։ Բնակչությունը 136 082 մարդ է։
Քաղաք | ||
---|---|---|
Սթոքպորտ | ||
Stockport | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Շրջան | Հյուսիս-արևմտյան Անգլիա | |
Համայնք | Մեծ Մանչեսթեր | |
Քաղաքապետ | Նորման Ա. Կրիտչլի | |
Մակերես | 126,1 կմ² | |
ԲԾՄ | 59 մետր | |
Բնակչություն | 136 082 մարդ (2001) | |
Խտություն | 4613 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 0161 | |
Պաշտոնական կայք | stockport.gov.uk | |
| ||
Գտնված միկրոլիտներից կարելի է ենթադրել, որ քաղաքը բնակեցված է եղել դեռևս մեզոլիթի ժամանակաշրջանից։ Մի շարք գործիքներ էլ վկայում են, որ նեոլիթի ժամանակաշրջանում նույնպես այստեղ մարդիկ են ապրել։ Որոշ գտածոներ էլ ապացույցն են նրա, որ բնակչություն է եղել և բրոնզե դարում։
Հնարավոր է, որ այս շրջանը դեպոպուլյացիայի է ենթարկվել՝ կապված եղանակային փոփոխությունների հետ։ Այդ է վկայում մ.թ.ա. 1200 թվականից մինչև մ.թ.ա.70 թվականը ընկած ժամանակը, որի մասին տեղեկություններ չեն հաղորդվում[1]։
Կան նաև որոշ տեղեկություններ հռոմեական զինվորական բազային մասին, որ տեղակայված է Ստոկպորտի տարածքում[2]։
Ստոկպորտը գտնվում է Լոնդոնից 253 կմ դեպի հյուսիս, Գոյթ և Թեյմ գետերի հատման շրջանում։ Կանգնած է բարձրաբերձ վայրում։
Մեծ Բրիտանիայի 2001 թվականին կատարած մարդահամարի համաձայն՝ Ստոկպորտում բնակվում էր 136 082 մարդ, 58 687 տնային տնտեսություն։ Բնակչության խտությունը 4613 մարդ/կմ²։ Յուրաքանչյուր 100 կնոջը հասնում էր 94 տղամարդ։ 16 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդկանց 32 % միայնակ էին (երբեք չամուսնացած) և 50,2 % ամուսնացած[3]։
Ստոկպորտում են գտնվում.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.