![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1f/Steve_McQueen_%2528Director%2529_at_DIFF_2024.jpg/640px-Steve_McQueen_%2528Director%2529_at_DIFF_2024.jpg&w=640&q=50)
Սթիվ Մակքուին (ռեժիսոր)
From Wikipedia, the free encyclopedia
Սթիվեն Ռոդնի (Սթիվ) Մակքուին (անգլ.՝ Steven Rodney «Steve» McQueen, հոկտեմբերի 9, 1969(1969-10-09)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ, համաշխարհային կինոփառատոների մրցանակակիր, այդ թվում Կաննի և Վենետիկի։ Իր կարիերայի վաղ փուլում ճանաչման է արժանացել որպես նկարիչ։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1969(1969-10-09)[1][2][3][…] (54 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Կրթություն | West London College?, Գոլդսմիթի համալսարան, Թիշչ արվեստի դպրոց, Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ և Drayton Manor High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, քանդակագործ, սցենարիստ, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր, արվեստագետ, հեռուստատեսային պրոդյուսեր, վիդեոնկարիչ և կինեմատոգրաֆ |
Ոճ(եր) | experimental art? |
Ամուսին | Bianca Stigter? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 2588606 |
Յոթ կարճամետրաժ և երեք լիամետրաժ կինոնկարների բեմադրիչն է` «Քաղց» (2008 թ.), «Ամոթ (ֆիլմ)» (2011 թ.) և «12 տարվա ստրկություն» (2013 թ.): Թուրներ և BAFTA բրիտանական կինոակադեմիայի մրցանակակիր, կերպարվեստի բնագավառում բրիտանական կայսրության շքանշանի դափնեկիր։ Արժանացել է մեծ թվով պարգևների «12 տարվա ստրկություն» պատմական դրամայի բեմադրության և պրոդյուսերական ծառայությունների, այդ թվում նաև «Օսկար» մրցանակի։
Մամուլում հաճախ կոչվում է առավել տաղանդավոր և խոստումնալից ժամանակակից երիտասարդ կինոգործիչներից մեկը[13][14]։