From Wikipedia, the free encyclopedia
Սերհան Բիշարա Սերհան (անգլ.՝ Sirhan Bishara Sirhan, արաբ․՝ سرحان بشارة سرحان, մարտի 19, 1944[1][2][3], Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն[4]), հակասիոնիստ, պաղեստինցի, հայտնի է նրանով, որ 1968 թվականի հունիսի 5-ին գնդակահարել Է ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդիին։ 1969 թվականին դատապարտվել է մահապատժի, հետագայում դատավճիռը մեղմացվել է մինչև ցմահ ազատազրկում։
Սերհան Սերհան | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1944[1][2][3] (80 տարեկան) |
Ծննդավայր | Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Հորդանան |
Կրթություն | John Muir High School? և Պասադենայի քաղաքի քոլեջ |
Մասնագիտություն | groom |
Sirhan Sirhan Վիքիպահեստում |
Սերհան Սերհանը ծնվել է 1944 թվականի մարտի 19-ին Երուսաղեմում՝ քրիստոնյա պաղեստինցիների բարեկեցիկ ընտանիքում։ Նրա հայրը՝ Բիշարա Սերհանը, եղել է քաղաքային ջրամատակարարման ծառայության բարձր վարձատրվող աշխատակից։ 1948 թվականից հետո՝ արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով, Սերհանի նյութական վիճակը կտրուկ վատացել է։ 1956 թվականին, երբ 12 տարեկան էր, ընտանիքը գաղթել է Ամերիկա։
1968 թվականի հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը գրեթե կեսգիշերից անմիջապես հետո Ռոբերտ Քենեդին թիկնապահների հետ գտնվել է Լոս Անջելեսի Ambassador հյուրանոցում, որտեղ ելույթ է ունեցել և ուղևորվել մեկ այլ դահլիճ, որտեղ պատրաստվում էր մամուլի ասուլիս տալ։ Թեև նախագահի թեկնածուն շրջել է խոհանոցային տարածքներով, ձեռք սեղմել ցանկացողների ամբոխը սեղմվել է նրա մոտ։ Այդ պահին Սերհանը կրակ է բացել 22 մմ տրամաչափի ատրճանակից։ Ռոբերտ Քենեդին երեք գնդակից վիրավորվել է, որոնցից մեկը գլխին, և 26 ժամ անց մահացել հիվանդանոցում։ Եվս 5 մարդ ստացել է ոչ մահացու վնասվածքներ։
Սիրհանը ձերբակալվել է հանցագործության վայրում։ Դատավարության ընթացքում հայտարարություն է արել, որը այդ մասին մտածել է 20 տարեկանում (1968 թվականին Սերհանը 24 տարեկան էր), բայց հետագայում հրաժարվել է այդ խոսքերից և հայտարարել, որ ոչինչ չի հիշում կրակոցների պահի մասին[5][6]։ Նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել մահապատժի, բայց 1972 թվականին Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել մահապատիժը, և Սերհանի դատավճիռը մեղմացվել է մինչև ցմահ ազատազրկում։ Այդ ժամանակից ի վեր նա 16 անգամ պայմանական վաղաժամկետ ազատման խնդրագրեր է ներկայացրել, սակայն դրանք բոլորը մերժվել են[7]։ Միայն 50 տարվա ազատազրկումից հետո՝ 2021 թվականի օգոստոսի 27-ին, նրա հերթական միջնորդությունը բավարարվել է։ Դատախազությունը նաև հաշվի է առել այն, որ պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի հասցեին զգալի քանակությամբ նամակներ են ստացվել (այդ թվում՝ Ռոբերտ Քենեդիի որդուց)՝ ի պաշտպանություն 77-ամյա Սերհանի[8]։ Այնուամենայնիվ, Ռոբերտ Քենեդիի վեց մյուս երեխաները դեմ են արտահայտվել որոշմանը, և միջնորդությունը մերժվել է նահանգի նահանգապետի կողմից 2022 թվականի հունվարին[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.