From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Լեոնիդովիչ Մարկով (ռուս.՝ Марков Сергей Леонидович, հուլիսի 7 (19), 1878, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 25, 1918, Ստավրոպոլի նահանգ, Խորհրդային Ռուսաստան), ռուս ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, զինվորական գիտնական և ուսուցիչ։
Սերգեյ Մարկով | |
---|---|
հուլիսի 7 (19), 1878 - հունիսի 25, 1918 (39 տարեկան) | |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Ստավրոպոլի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Կոնստանտինովյան հրետանային ուսումնարան |
Պարգևներ |
Ռուս-ճապոնական պատերազմի մասնակից։ Գլխավոր շտաբի ակադեմիայի ռազմական ուսուցիչ (1911-1914 թթ., 1916 թ.)։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, 4-րդ հրաձգային «երկաթե» զորքերի շտաբի ղեկավար (1914-1915 թթ.)։ 13-րդ հրաձգային գումարտակի հրամանատար (1915-1916 թթ.)։ Վերին զորահրամանատարի շտաբի օպերատիվ բաժնի ղեկավարի տեղակալ, ապա Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուսաստանի զորքերի Արևմտյան ճակատի և Հարավ-արևմտյան շտաբների հրամանատար (1917 թ.)։ Գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ (1917 թ.)։ Որպես Կորնիլովյան ապստամբության համակիր՝ ձերբակալվել է Ժամանակավոր կառավարության կողմից, Բերդիչևսկի և Բիխովսկու գեներալների նստացույցների մասնակից (1917 թ.)։
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից (1918 թ.)։ Ռուսաստանի հարավում անցկացված Սպիտակ շարժման և Կամավորական զորքի կազմակերպիչ։ Ճանաչված է դարձել իր անձնական խիզախության և մարտավարական վարպետության շնորհիվ, մանավանդ՝ Կուբանում անցկացված մարտերի ժամանակ[2] ։
Մահացել է Շաբլիևկա գյուղի շրջակայքում անցկացված մարտերում Կուբանի երկրորդ ապստամբության սկզբում։ Կամավորական զորքերի միջավայրում ունեցել է կարևորագույն նշանակություն, ապա Մարկովցիի գունավոր զորամասերում։
Սերգեյ Լեոնիդի Մարկովը ծնվել է 1878 թվականի հուլիսի 7-ին Սանկտ Պետերբուրգի գուբերնիայում, սպայի՝ ուղղափառություն դավանող մոսկովյան մեծահարուստի ընտանիքում[3]։
Կինը՝ Մարինա (Մարիաննա) Պավլովնա, ի ծնե՝ իշխանուհի Պուտյատինա, խորհրդատուի դուստր։
Երեխաներ՝ որդին՝ Լեոնիդը ծնվել է 1908 թվականի հունվարի 6-ին, և դուստրը՝ Մարիաննան ծնվել է 1909 թվականի հունիսի 24-ին։ 1920 թվականին ընտանիքը արտագաղթել է Ռուսաստանից, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ապրել է Բելգիայում, իսկ 1950-ական թվականներին գեներալ Մարկովի երեխաները տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Մարկովի ընտանիքը ընկերություն էր անում իշխան Պուտյատինի ընտանիքի հետ և սերտորեն համագործակցում էր Ռերիխների ընտանիքի հետ[4]։
1895 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի առաջին կադետական կորպուսը և սեպտեմբերի 8-ին տեղափոխվել է Կոնստանտինովյան հրետանային ուսումնարանը։ 1898 թվականի օգոստոսի 21-ին դարձել է գվարդիայի փոխլեյտենանտ և ուսումնարանն ավարտել է 2-րդ հրետանային բրիգադի լեյբ-գվարդիայում։ Հետաքրքրվելով ռազմական գիտություններով՝ 1901 թվականին որոշել է ընդունվել Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիա։ Նույն թվականի հոկտեմբերին կրկնակի մրցութային քննություն է հանձնել և ընդունվել է Ակադեմիայի կրտսեր դասարան։ 1902 թվականի օգոստոսի 21-ին ուսումնառության ընթացքում դարձել է լեյտենանտ։ Ավարտելով երկու դասարան և լրացուցիչ դասընթացներ՝ 1904 թվականի հունիսի 12-ին դարձել է շտաբս-կապիտան[5] ։
Ակադեմիան ավարտելուց հետո որպես կամավորական մեկել է Ռուս-ճապոնական պատերազմի Մանչժուրիայի ռազմաճակատ[6]։ 1904 թվականի հուլիսի սկսել է ծառայել Մանչժուրիայի 2-րդ բանակի Լյաոյան քաղաքի ռազմական հաղորդագրությունների կառավարման վարժությունում։ Օգոստոսի 7-ից անցել է գեներալ-կվարտիրմեյստերի հրամանատարության, օգոստոսի 8-ին Ռազմա-տոպոգրաֆիկական բաժամունքի միջոցով առաջադրանք է ստացել կատարել Լյաոյանից մինչև Մուկդեն ճանապարհների և տարածքների հետախուզություն։ Եղել է Սիբիրի զիվորական կորպուսի անդամ և ապահովել է կապ Մանչժուրիայի բանակի հետ։ Օգոստոսի 16-ից մինչև 19-ը մասնակցել է Շոուշանպո գողի մոտ տեղի ունեցած մարտերին և «բարձրություն 99»-ին։ Օգոստոսի 22-ից սպաների գլխավորությամբ ապահովել է ռուսական բանակի հետախուզությունը Մուկդենից մինչև Տելին։
1904 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսները եղել է Գլխավոր շտաբի Արևելյան դասակի Մանչժուրիայի բանակի սպա։ Այդ ժամանակ՝ հոկտեմբերի 3-ին, Նովգորոդի բլրի ճակատամարտի ժամանակ վիրավորվել է նրա եղբայրը՝ Լեոնիդ Մարկովը՝ Վիլմանստրանդսկու զորքի փոխլեյտենանտ, ով մահացել է հոկտեմբերի 13-ին։ Դեկտեմբերի 6-ին Արևելյան շտաբի վերաձևավորման արդյունքում նշանակվել է Սիբիրի բանակային կորպուսի 1-ին շտաբում։ 1905 թվականի հունվարի 12-ից 16-ը մասնակցել է Սանդեպուի ապստամբությանը և Մուկդենսկի մարտին՝ 1905 թվականի փետրվար-մարտ ամիսներին։
1905 թվականի հունիսի 24-ին ստացել է կապիտանի կոչում և փոխադրվել է Գլխավոր շտաբ՝ շտաբի ավագ ադյուտանտի նշանակմամբ։ 1904 թվականի ամառվանից մինչև 1905 թվականի փետրվար ամիսը պարգևատրվել է հինգ շքանշաններով․ սուրբ Աննայի 4-րդ աստիճանը «Խիզախության համար» գրությամբ և 3-րդ աստիճանի՝ թրերով և ժապավենով, սուրբ Ստանիսլավի 2-րդ և 3-րդ աստիճանի թրերով, սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի՝ թրերով և ժապավենով։ Ռուս-ճապոնական պատերազմի արդյունքներով գրել է «Եվս մեկ անգամ Սանդեպով» գրքույկը 1911) և մեկ ամբողջ գլուխ «Ռուս-ճապոնական պատերազմը Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիայի հաղորդագրությունների» կոլեկտիվ հետազոտության մեջ (1906)։
1918 թվականի հունիսի 22-ին 1-ին հետևակային դիվիզիայի գլխավորությամբ 2-րդ խմբի Կամազորայինների խմբերի, 1-ին հեծելազորային դիվիզիայի և Դոնի զորամասերի հետ հանդես է եկել Կուբանի երկրորդ արշավանքի ժամանակ։ Հունիսի 25-ին իր զորախմբերի հետ մոտեցել է Ցարիցին-Տորգովայա երկաթգծային ճյուղին, որտեղ հանդիպել է խորհրդային զորքերի հզոր դիմադրությանը՝ Շաբլիևկա երկաթկայարանի մոտ։ Կամավորականների մարտը բարդություններով է ընթացել, սակայն կեսօրին մոտ Մարկովի զորքերը կարողացել են գրավել հողատարածքը և խորհրդային ուժերը սկսել են հեռանալ Շաբլիևկայից։ Մարկովը հրամայել է ուղարկել հետևակի մի քանի հարյուր զինվոր՝ Վելիկոկնյաժեսկայա երկաթկայարանի պաշտպանության համար, իսկ ինքը՝ Տունենբերգ և Տիմանովսկի գնդապետների հետ անցել է բաց տարածք և հետախուզական դիտակետ ստեղծել՝ երկաթգծի մոտակայքում։ Միևնույն ժամանակ խորհրդային զրահապատ գնացքը կրակ է բացել հետախուզական դիտակետի ուղղությամբ, իսկ նռնակը պայթել է հենց Մարկովի մոտ՝ մահացու կերպով վիրավորելով գլուխն ու ձախ ուսը։
Հանվել է կրակի տակից և տեղափոխվել ոչ հեռու գտնվող մի տուն, որտեղ գիշերվա ժամը 4-ին մահացել է։ Առավոտյան ժամը 5-ին 1-ին Ինժեներային գումարտակի պատվո պահակախմբի ուղեկցությամբ Մարկովի դին տեղափոխել են Տորգովայա երկթակայարան՝ Դենիկինի շտաբի տեղակայման վայր։ Դենիկինը, իր խոսքերով, ծանր տանելով Մարկովի մահը[7], գրել է նրա ծաղկեպսակի վրա․ «Ե՛վ կյանքը, և՛ մահը հանուն Հայրենիքի երջանկության»։ Մարկովի մահվան լուրը ստանալուց անմիջապես հետո Սպայական դասակը Դենիկինի հրամանով վերանվանվել է Գեներալ Մարկովի 1-ին Սպայական դասական՝ սպիտակ բանակի չորս «գունավոր» դասակներից մեկը Ռուսաստանի հարավում, որը հետագայում վերանվանվել է Մարկովի դիվիզիա։
Արտասահմանյան․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.