Սերգեյ Լազո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Գեորգիևիչ Լազո (փետրվարի 23 (մարտի 7), 1894[1], Պիատրա, Օրգեևի շրջան, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիս 1920[1], Լազո, Ռուսաստան), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, ԽՄԿԿ անդամ (1918)։
Սերգեյ Լազո | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23 (մարտի 7), 1894[1] |
Ծննդավայր | Պիատրա, Օրգեևի շրջան, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիս 1920[1] (26 տարեկան) |
Մահվան վայր | Լազո, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Խորհրդային Ռուսաստան |
Կրթություն | Ալեքսեևյան ռազմական ուսումնարան, Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | պարտիզան, հեղափոխական և ռազմական գործիչ |
Կուսակցություն | Left Socialist-Revolutionaries? և ԽՄԿԿ |
Sergey Lazo Վիքիպահեստում |
Սովորել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտում, ապա Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, որտեղ ծավալել է հեղափոխական գործունեություն։ 1917 թվականին ընտրվել է Սովետների համասիբիրական առաջին համագումարի պատգամավոր։
1918 թվականի սկզբից՝ Ցենտրոսիբիրի անդամ, Անդրբայկալյան ռազմաճակատի հրամանատար։ Ղեկավարել է Գ. Սեմյոնովի սպիտակգվարդիական բանդաների ջախջախումը։ 1920 թվականի հունվարին, երբ Պրիմորիեում տապալվեց սպիտակգվարդիական իշխանությունը, Լազոն նշանակվեց Ռազմահեղափոխական խորհրդի և ՌԿ(բ)կ ԿԿ-ի Հեռավորարևելյան բյուրոյի անդամ։ Ապրիլի 4-5-ին, իշխանությունը Վլադիվոստոկում ճապոնացիներին անցնելուց հետո, Լազոն և Ռազմահեղափոխական խորհրդի մյուս անդամները ձերբակալվեցին։ Լազոյին և նրա երկու զինակիցներին, խոշտանգելուց հետո, այրեցին շոգեքարշի հնոցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.